ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Սթոլտենբերգը եկել է Երևան, որ Նիկոլի անունից հայտարարությու՞ն անի

Սթոլտենբերգը եկել է Երևան, որ Նիկոլի անունից  հայտարարությու՞ն անի
19.03.2024 | 16:01

«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն ՈՒկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի իր պատերազմում»,-ասել է Սթոլտենբերգը Երևանում:

ՈՒ՞մ նկատի ունի Սթոլտենբերգը՝ «ձեր» ասելով: Եթե Նիկոլը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին էդպիսի հավաստիացումներ է տվել, թե համերաշխ է ՈՒկրաինայի հետ, ուրեմն, սպասենք համարժեք պատասխանի Ռուսաստանի կողմից: Բայց, ինչքան հիշում եմ, Նիկոլն ընդամենը ասել էր, որ էդ հարցում Ռուսաստանի դաշնակիցը չի: Թե՞ Սթոլտենբերգը եկել է Երևան, որ Նիկոլի անունից էդպիսի բան հայտարարի: Ես հասկանում եմ, որ էս երկու եզրույթները համարժեք են, բայց խնդիրն այն է, որ Նիկոլը միշտ սենց «»կռուտիտներ է անում, իր իշխանությունը պահելու հարցերն է լուծում, իսկ հողերը հանձնում է մեր հաշվին, մեր անվտանգությունն է դնում վաճառքի, մեր երեխեքի արյունն է հեղում: Մեր հասարակությունը համառորեն չի ընդունում, որ Նիկոլը մեզ ամեն օր ու ժամ խաբում է:

Անձամբ ես ՈՒկրաինայի հետ համերաշխ չեմ: Դա ուկրաինացիներին չի վերաբերում, այլ ՈՒկրաինային՝ պետությանը, որ ադրբեջանցիների դաշնակիցն է մինչև էս վայրկյանը, որ զենք է տալիս ադրբեջանցիներին, որ ռազմական մասնագետներ է պատրաստում նրանց համար, որ... Դե, ֆոսֆորի թեման չշարունակեմ, բոլորդ հասկացաք:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ