ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել. Նիկոլը վախեցրել է պատերազմով

Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել. Նիկոլը  վախեցրել է պատերազմով
18.03.2024 | 15:28



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 18-ին, Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկևանի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Ոսկևանի, Ոսկեպարի, Բաղանիսի վարչական ղեկավարները։ Նախկինում Նիկոլ Փաշինյանին Ոսկեպարում ջերմ էին ընդունում, այս անգամ ընդունել են շատ սառը, նույնիսկ՝ անբարյացակամ։ Երբ Փաշինյանը դահլիճ է մտել, ներկաների կեսը ոտքի չի կանգնել։ Հանդիպման մասնակիցները հայտնեցին, որ երբ նա ցուցադրել է Հայաստանի Հանրապետության քարտեզի փոքր մակետը, ոսկեպարցիներից մեկը դժգոհել է՝ ասելով. «էդ ժեշտի կտորը նորից ե՞ս ցուցադրում»։ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այլապես Ադրբեջանը պատերազմ է սկսելու։ Նրան հարցրել են, թե այդ 4 գյուղերի տարածքները հանձնելուց հետ ի՞նչ երաշխիք կա, որ դրանից հետո Ադրբեջանը նորից առաջխաղացում չի ունենալու սահմանում կամ պատերազմ չի սկսելու, ասել է, որ երաշխիքներ չկան, սակայն հույս կա, որ Ադրբեջանը այդպես չի վարվի։ Փաշինյանին ասել են, որ Հայաստանի 31 գյուղերի տարածքներ ներկայումս Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացվել են, ինչո՞ւ սահմանագծումն ու սահմանազատումը դրանցից չի սկսվում։ Վերջինս այդ հարցին տրամաբանական պատասխան չի տվել, մասնավորապես հայտարարել է, որ այդ 4 գյուղերի պարագայում 3 տարբերակ կա՝ դրանք հանձնել, չհանձնել, Ադրբեջանի հետ պատերազմել, վերջին դեպքում Թուրքիան պատերազմի մեջ կմտնի Ադրբեջանի կողմից։ Հանդիպման մասնակիցները կարծում են, որ Թուրքիայի անունը տալով՝ Նիկոլը փորձել է ոսկեպարցիներին վախ ներշնչել, համոզել, որ 4 գյուղերը պետք է անպայման հանձնել։ Ոսկեպարցիները մտահոգություն են հայտնել, որ հիշյալ 4 գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստան-Վրաստան, Իջևան-Նոյեմբերյան երթևեկը խափանվելու է, վարչապետն ասել է, որ հարկ եղած դեպքում Ոսկեպարում ավտոմոբիլային թունել կփորվի, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան սարերով ձգվող ճանապարհը։ Ոսկեպարի բնակիչ Ռոբերտ Մելիքյանն ասել է, որ անցած շաբաթ ինքը Ոսկեպարում հանդիպել է ՊՆ Սուրեն Պապիկյանին, վերջինս իրեն ասել է, որ իրենք այդ 4 գյուղերի տարածքները չեն հանձնելու, քանի դեռ Ադրբեջանը պահում է Բերքաբեր գյուղից ավելի քան 700 հեկտար և այլ հողեր։ Փաշինյանն ի պատասխան հայտարարել է, թե Սուրեն Պապիկյանը թող իր գործով զբաղվի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ