ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՈՒզու՞մ ես նրան (զավակիդ) հարստացնել` նրան սովորեցրու Աստծու երկյուղը»

«ՈՒզու՞մ ես  նրան  (զավակիդ)  հարստացնել`  նրան սովորեցրու Աստծու երկյուղը»
12.03.2024 | 15:39

Ձեր զավակի ճշմարիտ շահը պահանջում է, որ նա դրամ շահելու արվեստից ավելի ունեցվածքը արհամարհելու արվեստը սովորի։

Շատ մի՛ մտածիր, թե նա ինչպես կարող է երկար ապրել, այլ թե ինչպե՞ս կարող է հավիտանական կյանքին արժանի լինել ու բարիք գործել։ Սրանով նա բոլորից կգովվի, քանի որ այն հնարավոր չէ ծածուկ մնա։
Հայրե՛ր, դուք ևս լսելով այս, ձեր զավակներին Աստծու համաձայն խրատեցե՛ք, առաջին տարիներից իսկ նրանց մեջ սերմանեք բարին և դրանից հետո չեք հոգնի, որովհետև այս սովորությունը օրենք կդառնա։
Այս իմանալուց հետո, ձեր զավակը Տիրոջ խրատով և ուսումով կրթեցեք ու առանց ունեցվածքի էլ հարուստ կլինի։
Բազմաթիվ առողջների մեջ մի առողջ մեկը աչքի չի խփում, մինչ հիվանդների մեջ մի առողջ մեկը անմիջապես կերևա։ Այս իմանալուց հետո, ձեր զավակը Տիրոջ խրատով և ուսումով կրթեցեք ու առանց ունեցվածքի էլ հարուստ կլինի։ Այս օրինակը ունենք մեր նախնիների մոտ․ Հակոբն իր ծնողներից միայն Աստծու խրատն ու գիտությունն էր ստացել, իսկ Եսավը՝ ունեցվածքը․ տեսա՛ք, թե ինչ եղավ երկուսի վախճանը։
Ձեր զավակները Աստծու երկյուղով կրթեցե՛ք, որպեսզի Աստծուց վարձատրվեք, ինչպես գրում է Պողոսը, թե՝ «Կինը պիտի ապրի որդեծնությամբ» (Ա․ Տիմ․ 2։15), այսինքն, երբ իրենց զավակները Աստծու երկյուղով և հավատով մեծացնեն, Աստծուց կվարձատրվեն։
Հայրե՛ր, դուք ևս լսելով այս, ձեր զավակներին Աստծու համաձայն խրատեցե՛ք, առաջին տարիներից իսկ նրանց մեջ սերմանեք բարին և դրանից հետո չեք հոգնի, որովհետև այս սովորությունը օրենք կդառնա։ Մի՛ ներեք, եթե նրանք իրենց կամքի համաձայն գնան, որովհետև, ինչպես իմաստունն է ասում․ «Եվ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմությունը և չարությունը հանի՛ր քո մարմնից, որովհետև թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունը ունայնություն են»

(Ժող․ 11։10)։
Զգույշ եղեք, որ չարը ձեզանից չհափշտակի նրան։ Սակայն դուք ավելի մտահոգ եք նրա հարստությամբ, քան՝ պարկեշտությամբ։

ՈՒզո՞ւմ ես նրան հարստացնել ` նրան սովորեցրու Աստծու երկյուղը։ Եթե ինչքեր չունենա իսկ, ոչնչով պակաս չի լինի ուրիշներից։ Թեև չարաբարո զավակների պարագային աղքատությունը բարիքի պատճառ կլինի, մինչ հարստությունը կառաջնորդի բազմատեսակ չարիքների։

Սբ Բարսեղ վարդապետ ՄԱՇԿԵՎՈՐՑԻ

«Հորդորակներ» գրքից

Հրապարակման պատրաստեց

Հրայր ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ