«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եհովա անվան մասին

Եհովա անվան մասին
08.03.2024 | 09:02

Աստվածաշնչում յահվեն «եհովան» հատուկ անուն չէ, և բնագրում միայն «լինել» է նշանակում, և թարգմանելի բառ է, հատկանիշ, և ո՛չ թե անուն: Որպես անուն աշխարհում տարածվեց 13-րդ դարից սկսած` անգլերեն լեզվով մի շեղ թարգմանությամբ (Գայլեր մեր մեջ, Երևան 1995):

Հոգևոր գիտության մեջ, ըստ Հովհաննես Ավետարանիչի պարականոն «Գաղտնիքների գրքի» Կայեն անունը նույնացվում է Եհովայի հետ: Գրքում Հիսուս Հովհաննեսին հայտնում է, որ Աստված անուն չունի, քանի որ մեկը չկա Նրան հավասար, որ Նրան անունով կոչի, նաև թե. «Յահվեն» (Եհովան) սատանայի որդու անունն է, և որ սատանաորդի «Յահվեն» եղբայրասպան է, սպանեց իր եղբորը, ինչպես Կայենը` Աբելին: Ավելին, որ Կայենի եղբայրասպանությունը նույն` Եհովայի եղբայրասպանության մասին է: Եվ բնականաբար, եթե մարդ արարածներիս մեջ է ամոթալի, երբ մեկն իր հորն անունով կանչի, դիմի, ապա որքա՜ն առավել ևս անպատշաճություն է Հայր Աստծուն անունով դիմել, որն էլ, ի վերջո, պարզվում է, Սատանայի որդու անունն է: Իսկ սերընդե սերունդ մեծ իմաստուններն ու հզորազոր սրբերը մեզ խրատել են, որ չգայթակղվենք չարի անունը տալ, քանի որ իր անունը լսելով չարն իր տխեղծությամբ վնասներ է բերում: Հիշենք, որ Աստծո Որդին Արարիչ Հորը միայն Հայր անվանեց, դրանով իր Որդիական խոնարհությունը հայտնելով, որ մեզ համար ամենակատարյալ ու ճշմարիտ, օրհնաբեր օրինակումն է:

Այս ամենը հաստատող կարևոր մի բան էլ հավելենք. Սողոմոն Իմաստունը ինչ-որ ժամանակ չարին հարեց և ապա ապաշխարեց, և չարի ուժերին գիտեր անուն առ անուն: Նա իր «Վեցհազարյակում», վկայում է, թե` «Դևերի իշխանի անունն է Եհովա»: Այսինքն թե, աշխարհի գրեթե բոլոր եկեղեցիները 13-րդ դարից սկսած՝ խաբվելով, ցավոք, սկսեցին դևերի իշխանին` չարին, անվանել, կանչել որպես «Հայր Աստված», բացի Հայոց Առաքելական ավանդապահ և սուրբ եկեղեցուց: Մեր մեծանուն թարգմանիչները լավագույն գիտելիքներ ունենալով՝ գրաբար թարգմանության մեջ այդ «լինել» բառ հատկանիշը հստակեցված, ճշտգրված են թարգմանել, որից էլ թարգմանվել է արևելահայերեն Աստվածաշունչը:

Հրեաները ևս «եհովա» բառը կարդալիս` մեծ վտանգ և չար բան էին նախազգում: Սուրբ Գրոց բառարանում (Երևան 1992 թ., Ապոլոն), կարդում ենք. «Հրեաները այս բառանունը բերան չէին առնում, և երբ սուրբ գրվածքներում հանդիպում էին, փոխարեն այդ բառի, թարգմանում-կարդում էին` Ադոնայի (Տէր) կամ Էլոհիմ (Աստված)»: Իսկ «լինել» իմաստով բառը որպես Աստծո անուն կարող էին խաբվել կարդալ, քանի որ բնագրի ողջ տեքստը գլխատառերով էր:

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ