ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի հերթական շահախարդախության վերաբերյալ

ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի հերթական շահախարդախության վերաբերյալ
19.02.2024 | 15:11

ՈՒեմն, այսրոպեական Հ.Հ.-ն մեծ շուքով «ազդարարում է», որ «ԵՊՀ-ն առաջին անգամ ընդգրկվել է «Times Higher Education»-ի՝ համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանկում, որը ներկայացնում է աշխարհի լավագույն համալսարանների ցանկը՝ կարևորելով հետազոտական առաքելությունը»։

Այժմ, եկեք պարզենք, թե ինչ է իրենից ներկայացնում «Times Higher Education»-ը: Դա Լոնդոնում տպագրվող բազմահազար շաբաթաթերթերից մեկն է, որի զգալի հատվածը հումորային ուղղվածածություն ունի: Ժամանակին շաբաթաթերթը համագործակցում էր կրթության ոլորտում մաստագիտացվող «QS» սոցիոլոգիական կազմակերպության հետ, որի տվյալներն օգտագործում էր համալսարանների ռեյտինգը հրապարակելիս: Սակայն վերջին 6 տարում «QS»-ի և «Times Higher Education» շաբաթաթերթի «համագործակցությունը» դադարեցված է:

Խոսելով «Times Higher Education»-ի մասին այսրոպեական Հ.Հ.-ն «համեստորեն» լռում է, որ դա սովորական շաբաթաթերթ է: Այնպիսի, ինչպիսիք են մեր երկրում տպագրվող «02»-ը, «Գրական թերթը», «Գինդը», «Կրթությունը», «Ոզնին», «Հայ զինվորը»: Այժմ պատկերացնենք, որ Հայաստանում տպագրվող «Կրթություն» կամ «Գրական թերթ» շաբաթաթերթերը հրապարակեն իրենց վարկածով աշխարհի բուհերի ռեյտինգը: Ի դեպ, այդպիսի նախաձեռնության դեպքում, հայկական շաբաթաթերթերում ՌԴ Սիկտիվկարի համալսարանի ռեյտինգն Օքսֆորդի համալսարանի ռեյտինգից ավելի բարձր կլիներ:

Ինչևէ: «Times Higher Education» շաբաթաթերթի ընդհանուր ցուցակում առկա է 2,671 բուհ: ԵՊՀ-ն որևէ տեղ այդ ցուցակում չի զբաղեցնում և նշված է 1500+ համարի ներքո: Այնպես, ինչպես, օրինակ` թվով 16 ուզբեկական և 8 ղազախական բուհեր:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Բռնցքամարտի մրցաշարերը լինում են մի շարք վարկածներով, օրինակ` IBF, WBA, WBO, WBC և այլն:

Ժամանակին ընկերներիցս մեկն առաջարկեց բռնցքամարտի մրցաշար կազմակերպել «X» գեղեցկության սրահի վարկածով: Համապատասխան ֆինանսների առկայության դեպքում, կարելի է նաև Crocodile վարկածով ՀՀ ԱԺ ընտրություններ կազմակերպել:

Դիտվել է՝ 2315

Մեկնաբանություններ