ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Էլիտաներն են կարողացել ուժեղանալ և ուժեղացնել ժողովրդին

Էլիտաներն են կարողացել ուժեղանալ և ուժեղացնել ժողովրդին
11.02.2024 | 06:58

Շատերն են ասում` հրեաները տիրել են աշխարհին, հրեաները՝ խելացի, հրեաները՝ իմաստուն, ու սա հատկապես հայերս ենք հաճախ կրկնում։

Բայց սա խոր անգիտության հետևանք է, որովհետև հրեաները իրենք իրենց մասին անգամ էսպիսի կարծիք չունեն, իրենք գիտեն, որ ոչ թե ժողովուրդը, այլ իրենց էլիտաներն են կարողացել ստեղծել, համախմբել, ուժեղանալ և ուժեղացնել:

Իսկ հայկական էլիտաները, հատկապես վերջին 30 տարում, եղել են գլխավորապես առևտրականներ (որոշ բացառություններ չհաշված), որոնց միակ նպատակը եղել է ու կա փողը, առևտուրը, այնինչ, հրեական էլիտաների համար փողը եղել է հիմնականում որպես միջոց` մեծ նպատակների հասնելու համար։

Էլիտաները միայն քաղաքական էլիտաները չեն, այլև տնտեսական, ֆինանսական, գիտական, մշակութային, ռազմական էլիտաները, որոնք միասին պատասխանատու են ժողովրդի ներկայի, բայց հատկապես ապագայի համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ