«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լույսերի մեջ մնաք, Հայր Հակոբ

Լույսերի մեջ մնաք, Հայր Հակոբ
26.01.2024 | 19:34

Արցախում էինք, մեծ տղաս էր հետս, 2 տարեկան։

Շատ ուժեղ հիվանդացել էր, փորացավ, փսխումներ, գիշերները գոռում էր ցավից։

Պապաս բժիշկ էր բերել, նշանակում արեց, բայց չէր կարգավորվում։ Մեկ շաբաթ անցավ, փոփոխություն չկար, որոշել էինք տանել հիվանդանոց, երբ մամաս ասաց.

- Սպասեք, պետք ա տանենք Հայր Հակոբի մոտ։

Մտանք, Հայր Հակոբը դիմավորեց, երեխեն գիրկս, թույլ, գլուխը ուսիցս չէր կարողանում բարձրացնել, ու շատ տխուր:

Ասաց՝ դիր գետնին: Սկզբից երեխան նվնվաց, բայց հենց ձեռքից բռնեց, հանգստացավ, խոսելով տարավ խաչի մոտ։

Հարցնում է՝

- Անունդ ի՞նչ է, սիրուն տղա։

Տղաս.

- Հովհաննես Մըկըչյան (Մկրտչյան):

- Պա՛հ, բա Հովհաննես Մկրտիչը կհիվանդանա՞: Արի աղոթենք, որ լավանաս:

Աղոթելու ամբողջ ընթացքում տղաս կողքից չհեռացավ։ Վերջում մի թղթի վրա կարճ աղոթք գրեց, տվեց ինձ, ասաց.

- Քնելուց առաջ կկարդաս, 3 օրից կլավանա, բայց այդ աղոթքը միշտ կարդա…

Առաջին գիշերն էր, որ Հովոս քնեց:

3 օրից երեխաս կարծես նոր ծնված լիներ: Ապշել էինք փոփոխությունից:

Գրեմ, դուք էլ կարդացեք, կօգնի:

Նաև որպես պատգամ կմնա Տեր Հակոբից:

- Տե՛ր Աստված,

Տե՛ր Հիսուս Քրիստոս,

Սուրբ Մարիամ Աստվածածին,

Օգնի՛ր,

Բուժի՛ր,

Ողորմի՛ր,

Չարից պաշտպանի՛ր,

Փրկի՛ր և ների՛ր…

Հայր Հակոբ

Շնորհակալ եմ:

Կարդում եմ ամեն օր:

Լույսերի մեջ մնաք:

Անուշ ԱԹԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3024

Մեկնաբանություններ