Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մենք դեռ չենք կորել

Մենք դեռ չենք կորել
17.01.2024 | 10:54

«Վարդապե՛տ, Քեզ համար բնավ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք» (Մարկ 4; 38):
«Տե՛ր, Քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ. արդ ասա՛ դրան, որ օգնի ինձ» (Ղուկ. 10; 40):
Երևի քիչ չէ այն մարդկանց թիվը, ովքեր սիրում են «արթնացնել ու սթափեցնել», շտկել և ուղղորդել Աստծուն, հիշեցնել Նրան իրենց մասին:
«Տեր» կոչման կողքին հնչեցնում են հարցեր ու մտահոգություններ, որ իրենց անհամահնչությամբ տարակուսանք են հարուցում: Սակայն երբ Աստված արթնանում է, մեզ համար անակնկալ, հնչում է Նրա՛ հարցն ու հանդիմանությունը. «Եւ նրանց ասաց. -Ինչու՞ եք այդպես վախկոտ. դեռեւս հավատ չունե՞ք» (Մարկ. 4; 41):

Եվ երբ հաջողվում է Տիրոջ ուշադրությունը «վերջապես» հրավիրել մեր մտահոգությունների ու կարիքների վրա, պարզվում է, որ մենք կարևորն անկարևորից, առաջնայինը երկրորդայինից չենք տարբերում. «Հիսուս պատասխանեց ու ասաց. -Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք. Մարիամը ընտրել է լավ մասը, որ նրանից չպիտի վերցվի» (Ղուկ. 10; 41-42):

Ասում ենք՝ Տեր, սակայն չենք վստահում, քանի դեռ չենք ըմբռնել այդ բառի բուն իմաստը, ոչ այնպես, ինչպես մենք ենք հասկանում. մերն է՝ ինչ կուզենք, կանենք: Մենք մեր մտահոգությունների հետ մենակ ենք մնում, որովհետեւ մի կարգին չգիտենք էլ՝ ինչպես դիմենք Տիրոջը: Նրա՛ն ենք մեղադրում անտարբերության մեծագույն մեղքի մեջ, Ով միայնակ է հոգում ողջ տիեզերքի կարիքները, առանց Որի մեր գլխից մի մազ անգամ ու ծառից մի տերև չի ընկնում: Իսկ մենք ամբարտավանորեն, բայց քաղաքավարի նետում ենք. «Վարդապե՛տ, Քեզ համար բնավ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: Առանց անդրադառնալու, որ մենք դեռ չենք կորել, միայն որովհետև Նա մեր կողքին է, մեզ հետ մի նավակում է, թող որ՝ քնած: Իսկ ինչպե՞ս պետք է դիմել Տիրոջը, ա՛յն Տիրոջը, ով մեզ այլևս չի կոչում ծառաներ, այլ բարեկամներ (Հովհ. 15; 12-17):
Տեր Հիսուս Քրիստոս Իր աշակերտների ու բարեկամների հետ ունեցած այդպիսի դրվագներից հետո նրանց աղոթել սովորեցնելու անհրաժեշտություն տեսավ, որպեսզի այսուհետև կարողանային ճիշտ դիմել իրենց Աստծուն և Տիրոջը: Մենք այսօր մկրտության առաջին իսկ պահից գիտենք Տիրոջը դիմելու՝ աղոթելու ճիշտ կերպը, որովհետև արդեն ունենք խոստացված Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, Որը մեզ ամեն բան ուսուցանում և հիշեցնում է, և, անշուշտ, արդարանալու տեղ չունենք իբրև անտեղյակներ, երբ Աստծուն դիմելիս ոչ թե խնդրում ենք, այլ մեղադրում, հանդիմանում, պատվիրում և հրամայում: Հիսուս սովորեցրեց աղոթել և խոստացավ. «Եւ ինչ որ ուզեք Իմ անունով՝ այն կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով» (Հովհ. 14; 13):
Բայց մարդու և Աստծո հարաբերությունը չի կարող միակողմանի լինել, որտեղ միակ պահանջատերը մարդն է, ինչքան էլ, որ նա լավ աղոթող լինի. «Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ Երկնքում է» (Մատթ. 7; 21): «Ով Իմ պատվիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ Ինձ սիրում է. եւ ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից. Ես էլ նրան պիտի սիրեմ եւ Ինձ պիտի հայտնեմ նրան: Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, եւ Իմ Հայրը նրան կսիրի. եւ մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթեւանենք: Եւ ով Ինձ չի սիրում, Իմ խոսքերը չի պահում. եւ Իմ խոսքը, որ լսում եք, Իմը չէ, այլ՝ Հորը, որ Ինձ ուղարկեց» (Հովհ. 14; 21, 23-24):

Երեցկին` Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ