«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դժվարությունները քրիստոնյաների կյանքում

Դժվարությունները քրիստոնյաների կյանքում
08.01.2024 | 17:07

Շատերը բողոքում են թե` ես հավատում եմ, բայց ինչու՞ են իմ կյանքում այսքան շատ դժվարություններ։

ժողովուրդդ ջան տեսեք, թե ինչ նեղություններ քաշեց մեր սիրելի Սուրբ Աստվածամայրը։

Երբ սովորական մի աղքատ աղջկա հրեշտակն ասում է, որ դու հղիանալու ես Սուրբ Հոգուց և քեզանից ծնվելու է Բարձրյալի Որդին, միջին մարդն ի՞նչ կմտածի։

«Ֆսյո՛, հեսա ամեն ինչ լավ ա լինելու, և ես կունենամ անդարդ հղիություն»:

Չէ՞։ Բայց տեսեք։

1․ Երբ նա հղի էր ու իմացավ, որ իր ազգական Եղիսաբեթը նույնպես հղի է, մոտ 130 կմ եկավ Հուդայի երկիը Եղիսաբեթին տեսնելու։ Այն ժամանակ ո՛չ ավտոբուս կար, ո՛չ մեքենա, ո՛չ էլ հարմար կառքեր աղքատ ընտանիքների համար։ Ամենաքիչը շաբաթ ու կես կտևեր մինչև հղի Մարիամը հասներ Եղիսաբեթի մոտ։ Այնտեղ երեք ամիս մնալուց հետո, մի այդքան էլ ճանապարհ պիտի կտրեր, որ վերադառնար։ Պատկերացնու՞մ եք։

2․ Վերադառնում է ու բոլորը տեսնում են որ աղջիկը երկար ճանապարհ է գնացել ու վերադարձել է տեսնանելի հղի։

Նա բոլորին բացատրում է, որ այս հղիությունը Սուրբ Հոգուց է։ Ի՞նչ էք կարծում քանի՞ հոգի կհավատար, քանի՞ հոգի կկասկածեր։ Ով գիտե ի՞նչ ամոթանքներ է հանդուրժել սիրելի Տիրամայրը։ Նրան քարկոծմամբ մահ էր սպառնում։

Նշանածը՝ Հովսեփը, խղճում է, մտածում է ծածուկ բաց թողնել, բայց միջամտում է Տերը ու խոսում Հովսեփի հետ։

3․ Աղջիկը նոր վերադարձել էր այդ երկար ճամփորդությունից, ու մեկ էլ Հռոմեական կայսրը մարդահամար է հայտարարում, ու ասում, ով որտեղից է, պետք է գնա իր քաղաքը։ Նազարեթից Բեթղեհեմ 150 կիլոմետր է։ Եվ 8 ամսեկան հղի Մարիամն ու Հովսեփը ճամփա են ելնում։

Մոտ 2-3 շաբաթ ճանապարհ։

Պատկերացնու՞մ եք` դուրսում, արևի տակ, լեռ ու անապատ և 8 ամսական հղի կին։

4․ Հասնում են Բեթղեհեմ ու ծննդաբերության օրերն են, ոչ մի հյուրանոցում տեղ չկա:

Եվ այսքան տառապանք ու նեղություն քաշած, այս խոնարհ կինը գիշերում է ախոռում և ծննդաբերում մսուրի մեջ։

5․ Երեխան հազիվ ծնված, մեկ էլ հրեշտաից լսում են, որ պետք է փախչեն Եգիպտոս, որովեհտև Հերովդեսը զորք է ուղարկում Բեթղեհեմ բոլոր մանուկներին սպանելու համար։

Բեթղեհեմից մինչև Ալ Մաթաիրա (Կահիրեի մոտ) 750 կիլոմետր է։ Դե հիմա էլ այդքան ճամփա գնա նորածին մանկան հետ։

Սա սիրելի Աստվածամոր կյանքից միայն 9 ամսվա հղիության դրվագն էր։

Պետրոս առաքյալն իր առաջին նամակում քրիստոնյաների տառապանքների համար ասում է.

«Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ։ Այլ, որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղեք, որպեսզի նրա փառքի հայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք»

(1 Պտ․ 4։12-13):

-Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս։

-Օրհնյալ է հստնությունը Քրիստոսի:

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Դիտվել է՝ 2508

Մեկնաբանություններ