Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ինչպես է աղոթքը փոխում արյունը

Ինչպես է աղոթքը փոխում արյունը
19.12.2023 | 09:12

Այն, որ աստվածային, հոգևոր երգեցողության ժամանակ մարդը հանգստություն և ներդաշնակություն է ապրում, կասեն ձեզ բազմաթիվ մարդիկ:
Մարդու օրգանիզմի վրա աղոթքի խաղաղեցնող և բուժիչ ազդեցությունը գիտականորեն հաստատել հանձն առավ բժշկական գիտությունների թեկնածու, ՈՒկրաինայի վաստակավոր գյուտարար Միխայիլ Իվանովիչ Լազորիկը՝ ՈՒժգորոդ քաղաքից:
Նա պատենտավորել է 166 գյուտ, մի քանիսի վրա աշխատել է իր ուսանողների հետ համատեղ:


Փոխվու՞մ է արդյոք արյան կառուցվածքը աղոթքի ժամանակ: Միխայիլ Իվանովիչի մոտ այդ գաղափարը եկավ տասնհինգ տարի առաջ:

Նա ևս հաճախում է եկեղեցի և հավատացյալ է:

Փորձին համաձայնեցին մասնակցել 15 տղամարդ և կին, որոնք բժիշկներ էին, իրավաբաններ և կրթություն չունեցող հասարակ մարդիկ: Փորձի մասնակիցները հիվանդ էին աթերոսկլերոզով, հեպատիտ B հիվանդությամբ, տառապում էին սրտանոթային անբավարարությամբ և այլ ախտերով: Պետք է նշել, որ փորձարկումը չէր կատարվում միաժամանակ ամբողջ խմբի հետ, որովհետև մեկ հոգու արյան փորձաքննությունը ահագին ժամանակ է պահանջում: Փորձից առաջ գիտնականները վերցնում էին մազանոթային և երակային արյունը և հետազոտում, հետո հիվանդը կամ նրա հարազատներից մեկը մոտ 15-20 րոպե բարձրաձայն կամ մտքում աղոթքներ էին կարդում՝ «Հայր մերը», «Հավատամքը», 50-րդ սաղմոսը, նաև սրբերի բարեխոսությանն ուղղված տարբեր աղոթքներ: Դրանից հետո նորից անցկացնում էին մազանոթային և երակային արյան հետազոտում:
«Առաջին իսկ հիվանդի հետազոտման արդյունքները ապշեցնող էին,- պատմում էր Միխայիլ Լազորիկը:- Տղամարդը հազիվ փրկվել էր վթարի ժամանակ և ուներ օստեոմիելիտ (ոսկրի թարախակալում): Երբ համեմատեցին արյան ցուցանիշները փորձից առաջ և հետո, պարզվեց, որ ֆագոցիտոզի ցուցանիշներից մեկի մակարդակը վեց անգամ ցածր էր, քան փորձից առաջ:

ՈՒրիշ տղամարդկանց մոտ՝ երեք անգամ ցածր, իսկ կանանց մոտ` ավելի ցածր, քանի որ նրանք ավելի էմոցիոնալ են: Երբ համեմատեցինք հետազոտման բոլոր տվյալները, պարզվեց, որ աղոթքը ունի շատ զորավոր էֆեկտ: Բացատրվում է դա նրանով, որ բորբոքային պրոցեսի ժամանակ զարգանում է ագրեսիա հարուցիչի դեմ, իսկ աղոթքը հանգստացնող ազդեցություն ունի: Մեր հետազոտումներով հաստատեցինք, որ աղոթքը հաշիշ չէ հոգու համար: Երբ այն կարդացվում է, ձայնային ալիքները ազդում են մարդու օրգանիզմի վրա և առաջացնում արյան ցուցանիշների փոփոխություն, որովհետև աղոթքի ժամանակ մենք արթնացնում ենք գիտակցությունը, ակտիվացնում տեսողությունը, լսողությունն ու խոսակցական համակարգը:

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ,

տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Հ.Գ.

Անշուշտ, շատ հետաքրքիր են գիտնականների պրպտումներն ու հետազոտումները, որոնք վերաբերում են ֆիզիկական ոլորտին, այլ կերպ հնարավոր էլ չէր, քանի որ աղոթքի հանգստացնող և բուժիչ ազդեցությունը ավելի շուտ ունի հոգևոր բնույթ և կապված է աստվածային շնորհի ներգործության հետ, որի նախապայմանը իր հերթին հավատքն է, հույսը առ Աստված։

Եթե կենտրոնանում ենք աղոթքի ձայնային ալիքների ազդեցության վրա, ապա ո՞ւր մնաց աստվածային շնորհատու ներգործությունը: Աղոթքի պտուղը հոգու ազատագրումն է մեղքի բացասական ազդեցությունից, իսկ մարմնի ապաքինումը հետևանք է հոգու ազատագրման:

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ