Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Ջերմուկ վաճառելով կապրենք»

«Ջերմուկ վաճառելով կապրենք»
18.12.2023 | 13:54

Եթե ավելի պարզ խոսենք, ապա այսօրվա հայկական տնտեսությունը մեծ փուչիկ է, որը հենված է բացառապես արտաքին գործոնների վրա։

Ցավոք, մեր տնտեսությունը չի կարող դիմանալ որևէ արտաքին բացասական ազդակի։

Երկրի տնտեսությունը պետք է առաջին հերթին հենված լինի արդյունաբերական համալիրի վրա, որը և՛ տեխնոլոգիական, և՛ գիտական, և՛ ինքնաբավ պետություն կառուցելու հենարանն է։ Ցավոք, այս հանգամանքը անկախության հռչակման սկզբից իսկ անտեսված էր, որովհետև հայկական էլիտաների դեգրադացված միտքը միայն կարող էր երկնել «ջերմուկ վաճառելով կապրենք» թեզը, և ո՛չ ավելին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2544

Մեկնաբանություններ