«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒմ դեմ և ինչպես են գործում աղանդավորները

ՈՒմ դեմ և ինչպես են գործում աղանդավորները
14.12.2023 | 11:16

«Ով անարգում է ինձ և իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է. այն խոսքը, որ ես խոսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը» (Հովհ.13;48):


Քրիստոնեության սուրբ Գիրքը Աստվածաշունչն է՝ Աստծո Խոսքը: Սուրբ Եկեղեցին հանապազ քարոզում է Աստծո Խոսքը՝ պահպանելով Կենդանի Աստծո և հավատացյալի միջև կապը:

Ս. Գիրքը և նրա մեկնությունները կազմում են սրբազան ավանդությունը, որը անփոփոխ կերպով փոխանցվում է սերնդեսերունդ և ապահովում Հայտնության շարունակականությունը: Եկեղեցու ծոցում առաջացած աղանդները առաջացան այն մարդկանց կողմից, ում այս կամ այն կերպ չէին գոհացնում սուրբգրային ճշմարտությունները, և բոլորը սկսեցին խմբագրել կամ կամայականորեն մեկնաբանել այն: Այդպես են վարվում բոլոր աղանդներն անխտիր, այդ թվում բողոքականները՝ իրենց բոլոր հարանվանություններով: Եկեղեցին իր դավանաբանական հիմնաքարը դրեց՝ դրա տակ ճզմելով բոլոր աղանդավորներին իրենց գաղափարներով: Սուրբ Եկեղեցու հայրերը աստվածաշնչյան ճշմարտությունները գոհար առ գոհար պեղեցին և մատուցեցին հասարակ ժողովրդին, սակայն գտնվեցին մարդիկ, որ մերժեցին այդ գանձը, համաձայն այն խոսքի, թե.

«Ձեր սրբությունը մի տվեք շներին և ձեր մարգարիտները մի գցեք խոզերի առաջ, որպեսզի չկոխոտեն և հետ դառնալով չպատառոտեն ձեզ», քանզի «շունը դառնում է դեպի իր փսխածը եւ լվացված խոզը վերստին թավալվում է տիղմի մեջ» (Մատթ. 7;6):

Բոլոր աղանդներն ունեն հնչեղ անուններ, և դրանց հետևորդները իրենց քրիստոնյա են համարում, թեև Քրիստոսին դավանում են լավագույն դեպքում որպես աշխարհում երբևէ ապրած ամենալավ մարդ, մեծ մարգարե, հրեշտակ կամ Հորից ստորադաս Որդի:

Մինչև բողոքականները Եկեղեցու ծոցում առաջացած աղանդները չէին կոչվում եկեղեցի: Բողոքական բարենորոգիչները, համարելով, որ իրենք կաթոլիկ եկեղեցին բարեփոխել են, իրենց կոչեցին բողոքական եկեղեցի, այսպես և հետագա հարանվանությունները, քանզի այդ «եկեղեցին» դեռ առաջին տարիներին երեք մասի էր բաժանված: Բայց հենց «բողոքական» անունը արդեն անհարիր է հնազանդության վրա հիմնված Եկեղեցուն: Աղանդները, ինչևէ, մեծ տարածում են ստանում այն մարդկանց հաշվին, ովքեր կյանքում նախընտրում են ավելի շատ իրենց ականջներին հաճելի բաներ լսել, քան թե ճշմարտությունը Աստծո, մարդու և կյանքի մասին: Աղանդները Ս. Գրքից վերցնում են այն, ինչ իրենց ձեռնտու է, իսկ մնացյալը խմբագրում կամ մոնտաժում են: Սուրբ Գրքից նրանք ընդունում են.

1. Տասանորդի գաղափարը:

2.Սուրբ Հոգու շնորհներից՝ լեզվախոսությունը, բժշկությունը, թեև դարձյալ բավականին հեռացած իրենց բուն բովանդակությունից, սխալ մեկնաբանված: Այս կամ այն չափով, բայց անպայմանորեն մերժում են Եկեղեցու խորհուրդները, Ս. Երրորդության գաղափարը, Քրիստոսի Աստվածությունը և Հոր հետ հավասարությունը, Խաչի քարոզությունը: Աղանդների հիմնադիրները մերժում են Ս. Գիրքը իր ամբողջության մեջ, քանզի այն այդ տեսքով ու բովանդակությամբ խոչընդոտում է իրենց ոչ այնքան ազնիվ նպատակներին և պատռում է իրենց բուն հիմնադրի, առաջնորդի ու հրամանատարի դեմքը: Աղանդների գաղափարները կեղծում են ճշմարտությունը և շեղում են փրկության ճանապարհից, և այդ անում են շատ անմարդկային կերպով: Այդ պատճառով շատ կարևոր է իմանալ, թե ինչ է ասում Ս.Գիրքը վիճելի հարցերի շուրջ:

Պողոս առաքյալն իր թղթերում շատ մանրակրկիտ կերպով խոսում է Հոգու շնորհների մասին և ճշմարտության լույսի տակ բացահայտում է մերօրյա լեզվախոսության և բժշկությունների ջատագովների բուն էությունը.«Ա Կորնթ. 12;28-30, Ա Կորնթ.14;6,18-19,22»:

Եկեղեցին դավանում է Հայր, Որդի և Սուրբ Հոգի Սուրբ Երրորդություն Աստծուն: Աղանդները Որդուն և Հոգուն ստորադասում են Հորը, իսկ խարիզմատիկ ուղղությունները Հոգուն գերադասում են Հորից և Որդուց, թեև խորքի մեջ նրանք Սուրբ Հոգուն ևս չեն ընդունում, քանզի նրանք այլ հոգով են մկրտվում և առաջնորդվում: Սակայն Աստծո Խոսքը շատ հստակ ասում է, որ Որդուն չընդունողը Հորը ևս չի ընդունում, քանզի միայն Որդին է, որ ճանաչում է Հորը և Նրան բացահայտում է մարդկանց, Հովհ.25-26:

Որդուն արհամարհելով՝ իրենց «եկեղեցի» հորջորջող աղանդները մերժում են Սուրբ Հաղորդության խորհուրդը. նրանց համար հացն ու գինին ուղղակի հիշատակությունն են վերջին ընթրիքի և ոչինչ չեն փոխում հավատացյալի կյանքում, այնինչ Տերը ինքը հստակ ասում է, որ հացն ու գինին, որ բաշխվում են «ի քավություն և ի թողություն մեղաց» Իր իրական Մարմին ու Արյունն են, Հովհ. 6;53-63:

Աղանդները Սուրբ Գրքից անվերապահորեն ընդունում են տասանորդի գաղափարը: Այդ օրենքը Աստված հաստատեց Հին ՈՒխտում՝ հրահանգելով, որ քահանաները չունենան սեփական կալվածք և ստացվածք, այլ պետք է ապրեն տասանորդի՝ ժողովրդի կամավոր տուրքի հաշվին, Թվ.18;21-24:

Նոր ուխտում Հիսուս չի մերժում տասանորդի կարևորությունը, ինչպես նաև ողորմությունը, Մատթ. 23;23:

Այսօր աղանդների վայ «հովիվները» կամ «երեցները» տասանորդի անվան տակ ուղղակի թալանում են իրենց հետևորդներին՝ շատ դեպքերում նրանց զրկելով ողջ ունեցվածքից:

Այսինքն, եթե Աստված ի սկզբանե տասանորդը սահմանեց, որպեսզի մարդիկ, իրենց ստացվածքից Տիրոջը ընծայաբերելով, օրհնվեն և շնորհներ ստանան Նրանից և բազմապատկեն իրենց ունեցվածքը, ապա աղանդների դեպքում ճիշտ հակառակն է. աղանդները որսում են մարդկանց հոգիները ի կորուստ, կտրում են նրանց Աստծո օրհնությունից և շնորհից, իսկ վերջում մատնում թշվառության

Երեցկին՝ Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ