2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Ձեր որոնումները վարձատրված են

Ձեր որոնումները վարձատրված են
09.12.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 9

Տե՛ր, բոլոր մարդիկ Քեզ են փնտրում:

Իրոք, բոլոր մարդիկ Ինձ են փնտրում. միայն թե բոլորը չէ, որ գիտեն` ինչ են ուզում:

Նրանք փնտրում են, բայց անբավարար ու դժգոհ են. և այդպես կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել, որ իրենց փնտրածը Ես եմ:

Ձեր ամենամեծ ուրախությունը կգա այն ժամանակ, երբ կարողանաք ձեր կյանքով, ձեր տառապանքով, խոսքով ու սիրով փնտրողներին ապացուցել, որ իրենց տանջալի որոնումները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն Ինձ:

Օգտվեք Իմ օրինակից:

Հոգիներ փրկելու գործը, մեծագույն գործը, ձեզ թողեցի, որպեսզի հաղորդակցություն ունենաք Հորս հետ:

Ես գիտեի, որ մարդիկ չէին խուժելու Իմ թագավորությունը, և որ ոչ թե ամբոխի աղաղակը, այլ թույլ ու մեղմ ձայնը միայն պիտի համոզեր մարդկանց, որ Ես Աստծո Որդին եմ:

Ինչու՞ բազմություններով շրջապատվել զուր տեղը, երբ այդ շատերը առանձնապես չեն ցանկանում սովորել Ինձնից ու հետևել Ինձ:

Հետևեք Քրիստոսին. աղոթքի համար հանգիստ ու լուռ վայրերը ընտրեք:

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ