Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հայ քահանայի աղոթքի զորությունը

Հայ քահանայի աղոթքի զորությունը
06.12.2023 | 18:11

Տարիներ առաջ, երբ ես Բոստոնի «Սուրբ Հակոբ» եկեղեցու քահանան էի, մի անգամ տեսակցության գնացի հիվանդանոցում գտնվող իմ ծխականներից մեկին: Մխիթարեցի նրան, աղոթեցի:

Նա ինձ ասաց.

-Տե՛ր հայր, աղոթիր այս մարդու համար:

Մարդը նույն հիվանդասենյակում էր և շատ ծանր վիճակում: Բժիշկները նրան ասել էին, թե իր հիվանդությունը բուժում չունի և խորհուրդ չէին տվել տուն գնալ: Ավելի լավ է մնա հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ, մինչև որ մահվան ժամը հասնի:

Գնացի մոտը, մի քիչ նստեցի: Բարի մարդ էր երևում: Ասացի.

-Գիտե՞ք, ես հայ քահանա եմ, ուզում եմ աղոթել Ձեզ համար:

-Տեր հայր,- պատասխանեց,- ես հրեա եմ, միշտ գնացել եմ սինագոգ, հավատարիմ եմ եղել իմ կրոնին, բայց հիմա ինձ համար ով էլ որ աղոթի, ես սիրով կընդունեմ: Սիրտս սնող հինգ երակներն էլ փակ են, և իմ տարիքի պատճառով ինձ վիրահատել չի կարելի: Ես մահվան եմ դատապարտված, եթե Աստված չօգնի: Այնպես որ, խնդրում եմ աղոթեցեք ինձ համար:

Նախ և առաջ բանավոր ու սրտանց մի աղոթք ասացի, ապա «Փարատեան», հետո` «Պահպանիչ», և գնացի տուն:

Մի քանի օր անց դարձյալ եկա իմ հիվանդին այցելության:

Տեսա` հրեայի անկողինը դատարկ է:

-Այն մարդը մահացա՞վ,- հարցրեցի:

-Ոչ, Տեր Հայր, ի՞նչ եք ասում,- պատասխանեց իմ ծխականը:-Ձեր աղոթքից մի քանի ժամ անց բժիշկները եկան, նորից

քննեցին նրան և զարմացան: Հիվանդությունից հետք չէր մնացել: Դարձյալ քննեցին և համոզվեցին, որ սրտի խցանված երակները բացվել են: Փաստորեն հրաշք էր կատարվել: Հիվանդին խորհուրդ տվեցին մի օր էլ սպասել և եթե ոչինչ չպատահի, տուն գնալ, քանի որ իրենց անհայտ ինչ-որ ճանապարհով մարդն առողջացել էր:

Հաջորդ օրը մի վերջին քննություն կատարելով` նրան

դուրս գրեցին հիվանդանոցից: Հրեան այն կարծիքին էր, որ իրեն բժշկել է հայ քահանայի աղոթքը:

***

Վեց ամիս անց` 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ

Սպիտակի երկրաշարժը, և այդ մարդը մի պատկառելի գումար

նվիրեց մեր եկեղեցուն` որպես գնահատական և երախտգիտություն հայ քահանայի բժշկող աղոթքի:

Տաճատ ավագ քահանա ԴԱՎԹՅԱՆ

ԱՄՆ, Բոստոն

Դիտվել է՝ 3444

Մեկնաբանություններ