38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Օրախնդիր հարցադրումներ

Օրախնդիր հարցադրումներ
04.12.2023 | 06:55

Ներկա քաղաքական իրադրությունը պահանջում է գործող քաղաքական ղեկավարությունից՝ գործադիր իշխանության ղեկավար այրերից և, առաջին հերթին, վարչապետից, պատասխանել հանրության միտքն ու հոգին փոթորկող հետևյալ հարցադրումներին.

1. Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը, որտեղ արդեն 3200 հայկական բեռնատար է կանգնած, չբացվի:

2. Արդյոք գոյություն ունե՞ն ելքեր էներգետիկ համակարգի գոյությունն ու գործունեությունը ապահովելու համար, եթե պատժիչ քայլով կասեցվի ռուսական գազի և բենզինի մատակարարումը կամ էլ այն շարունակվի մատակարարվել շուկայական-միջազգային գներով:

3. Արդյոք հաշվարկվե՞լ են այն վնասները, որ կարող է կրել մեր ազգաբնակչությունը, եթե արգելվեն ՌԴ-ից ՀՀ տրանսֆերները:

4. Ի՞նչ է արվելու այն դեպքում, եթե Ադրբեջանը օգտվի ստեղծված ուժային վակուումից և Թուրքիայի օժանդակությամբ, Ռուսաստանի և Իրանի պասիվությունն ու չեզոքությունը ապահովելով, գնա ուժային լուծումների սահմանագծման և միջանցքի հարցերում: Արցախի հայկականության կայծակնային վերացումը դրա վառ օրինակն է:

5. Արդյոք գնահատվել և հաշվարկվե՞լ են այն սպառնալիքները, որոնք բխում են Արևմուտքի հետ պատերազմով թելադրված ռուս-թուրք-ադրբեջանական ներկա համագործակցային ձևաչափից ու ՌԴ-Իրան հակաարևմտյան միասնական դիրքորոշումից: Սպառնալիքներ որոնք տեսանելի են կապված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ մերձեցման քաղաքականությունից, երբ դա թշնամաբար է ընկալվում Մոսկվա-Թեհրան-Բաքու, երբեմն նաև Անկարա շրջանակում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ