ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Ես հնդիկ ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, բայց Հայաստանը պետք է հայերի հայրենիքը լինի

Ես հնդիկ ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, բայց Հայաստանը պետք է հայերի հայրենիքը լինի
24.11.2023 | 14:53

Սրանից 10-15 տարի առաջ, երբ հնդկական միգրացիան սկսում էր աստիճանաբար թափ հավաքել մեծամասամբ բժշկականի ուսանողների տեսքով, գրեթե բոլորը դրան լոյալ էին վերաբերվում։ Ոչ մի արտառոց բան չկար՝ արտասահմանցի ուսանողներ էին, եկել էին սովորելու։ Հետագայում, երբ նույն ուսանողները ավարտեցին ուսումը, շատերը մնացին այստեղ՝ Հայաստանում, ու սկսեցին դիմավորել նրանց, ովքեր պետք է գային ու որպես ուսանող սկսեին իրենց ուսումը բժշկականում։ Ու էսպես՝ ամեն տարի. մի մասը գնում էր հետ՝ Հնդկաստան, մյուս մասը նորից մնում ու նորից հող նախապատրաստում եկող դիմորդների համար։ Երբ արդեն Զեյթունի և Մասիվի հանրակացարանները լցված էին հնդիկներով, ստեղծվեց միգրացիայի մեծ պլատֆորմը, որն արդեն կանաչ լույս վառեց աշխատանքային միգրացիայի առաջ։

Հայաստան եկան արդեն այն հնդիկները, ովքեր պատաստ էին այստեղ աշխատել որպես հավաքարարներ, ավտոլվացողներ, բանվորներ և այլն։ Ու էս ամեն ինչին էլ էին այն ժամանակների իշխանությունները մատների արանքով նայում, ինչպես նաև՝ ժողովուրդը։ Ժողովուրդը որոշակիորեն իրավունք ուներ անտարբեր լինելու, քանի որ միգրացիոն աղետին որպես այդպիսին, նորանկախ Հայաստանի քաղաքացին ծանոթ չէր այնպես, ինչպես Մարսելում կամ Լոնդոնում ապրող եվրոպացին, երբ իր ընկերուհուն պակիստանցին կարող էր իր ներկայությամբ ձեռք գցել, թքել նրանց վրա կամ հարբել ու դանակահարել երեխաների։

Միգրացիոն աղետը նոր թափ հավաքեց արդեն երիտքպականների օրերին, երբ Սփյուռքի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը պետք է դառնա բազմազգ պետություն և այլն։ Այսօր արդեն Երևանում կան թաղամասեր, որտեղ հնդիկ միգրանտները եթե մեծամասնություն էլ չեն կազմում, ապա նման տեմպերով մեկ-երկու տարուց կլինեն մեծամասնություն։

Այսօր արդեն հնդկական միգրացիան գրավել է առաքման ողջ շուկան և բանվորական գրեթե ողջ շուկան։ Յանդեքսի գործատուն գերադասում է գործ տալ հնդիկներին, իսկ հայ գործատուն՝ հնդիկ բանվորներին։

Այսպես է առաջանում պահանջարկը, որն ստիպում է հնդիկին զանգել Մումբայ, Դելի ու Կալկաթա և իր բարեկամներին կանչել Հայաստան։ Հնդիկներն արդեն մտնում են տաքսի ծառայությունների շուկա, աստիճանաբար դիրքավորվում են շինարարության ոլորտում՝ է՛լ ավելի հաստատվելու համար։ Կանցնի մի քանի տարի, երբ արդեն հայ մարդը որոշակիորեն դիսկոմֆորտ կզգա Մալաթիայի շուկա մտնելուց, ինչ-որ թաղամասում ապրելուց, քանի որ այնտեղ, 1-ը 100-ի հարաբերակցությամբ, կզգա իրեն որպես փոքրամասնություն։

Ու երբ կկալնվի Երևանը, հաջորդը կկլանվի Գյումրին՝ իր սերվիս-ծառայություններով, հետո՝ Վանաձորը, հետո՝ Հրազդանը, Աբովյանը, Գորիսը, Կապանը ու ողջ Հայաստանը։

Գլոբալ միգրացիոն աղետի մասին պետք է շատ խոսել, ինչը, ցավոք, ես չեմ նկատում ոչ մի կուսակցության, ոչ մի ՀԿ-ի դեպքում, բացառությամբ մեկ դեպքի։ Ինչքանով որ տեղյակ եմ, որպես ՀԿ, միայն Հոսանք/Hosank ՀԿ-ն է, որ անընդհատ, տարբեր օրինակներով ահազանգում է մոտալուտ աղետի մասին։

Երևանում շուտով կապրի 100.000 հնդիկ, որոնց թվում՝ պակիստանցիներ։ Աստիճանաբար հասունանում է պահը, երբ շատ կարճ ժամանակ անց մենք ականատես կլինենք խուլիգանության, սպանության, բռնաբարության և նմանատիպ ավելի մասսայական դեմքերի միգրանտների մասնակցությամբ։

Հ․Գ․ Ես հնդիկ ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, բայց Հայաստանը պետք է հայերի հայրենիքը լինի։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 3331

Մեկնաբանություններ