«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նա Իր Խաչով կամուրջ գցեց

Նա Իր Խաչով կամուրջ գցեց
24.11.2023 | 09:22

«Այդ Լույսն էր ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով եղավ, սակայն աշխարհը Նրան չճանաչեց: Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին:
Իսկ ովքեր Նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք Իր անվանը կհավատան» (Հովհ. 1; 9-12):
«Տեսեք` ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ Նրան էլ չճանաչց» (Ա Հովհ. 3;1):
Իր միտքը ընդհանրական իր առաջին թղթում շարունակում է
Հովհաննես աստվածաբան առաքյալը: Նրա խոսքում պետք է կարևորել գլխավորաբար երկու արտահայտություն.«յուրայիններ» և «Աստծո
Որդիներ»: Այս երկու արտահայտությունների մեջ առաքյալը խտացնում է Աստծո մարմնացյալ Խոսքի առաքելության ողջ իմաստն ու նպատակը: Հիսուս ուղղակի փաստն է այն ճշմարտության, որ կարդում ենք Սուրբ Գրքի առաջին էջերում. «Եւ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով եւ նմանությամբ»:

Նա եկավ յուրայինների մոտ, ոչ թե պարզապես Իր
արարածների մոտ, այլ նրանց մոտ, ովքեր ճանաչում էին Իրեն, և եթե անգամ կորցրել էին իրենց հոգու աստվածակերպությունը, ապա գոնե չէին մոռանում դրա երբեմնի գոյության մասին: Հիսուս` Աստծո Որդին, դարձավ մարդու Որդի` յուրային, մեկը մեզանից, որպեսզի մեզ, որ կընդունենք Նրան որպես յուրային, դարձնի Աստծո որդիներ: Բայց մարդկային կյանքի ողբերգությունը նրանում է, որ ամեն ոք Հիսուսին
որպես յուրային չի ընդունում և բնավ չի կարևորում այն պատիվը, որ Աստված մեզ տվեց Հիսուսով: Մարդը որպես այդպիսին իրեն կարող է գտնել միայն Հիսուսի մեջ, իր կյանքը կարող է իմաստավորված համարել միայն Աստծուն իր սրտում ընդունելուց հետո:

Իսկ ո՞վ է Հիսուս. Նա աշխարհի Լույսն է, արդարության Արեգակը, որ լուսավորում է Աստծո արդարությունը փնտրողների ճանապարհը և կուրացնում է «տեսնողների աչքերը»:

Հիսուս եկավ, Նա հաղթահարեց այն անդունդը, որ գոյացել էր Աստծո և մարդու միջև, և շարունակ խորանում էր: Նա Իր Խաչով կամուրջ գցեց այդ անդունդի վրա, որով դեպի Իրեն է կանչում Իր յուրայիններին` մարդկանց, ու սպասում, թե երբ արդյոք մարդը կընդունի Իր հրավերը:
Երբ մարդու մեջ իր մեղքերի անդունդի հանդեպ վախը կստորադասվի Խաչի փրկչական զորության հանդեպ հավատին ու վստահությանը, այդժամ մարդը համարձակություն կունենա անցնել կամրջի հակառակ կողմը: Հիսուս ասում է «Ես եմ Սկիզբը եւ Վախճանը»: Աշխարհը Նրանով եղավ, ու թեև Նրան
չճանաչեց անգամ մարդկային կերպարանքի մեջ, ամեն դեպքում, Նրանով է հաստատ մնում:
Կամրջի հակառակ կողմում Նա սպասում է մեզ:
Հիսուս Իր յուրայիններին` մարդկանց, ցանկանում է պատվել Աստծո որդիներ լինելու իշխանությամբ, Նա մարդուն առաջարկում է այն, ինչ նա չի կարող այլ տեղից կամ այլ կերպ ստանալ: Բայց Նա այդ իշխանությունը տալիս է Իր հանդեպ հավատի փոխարեն, այդ իշխանությունը կարող են բանեցնել միայն սուրբ սիրտ ունեցող և Աստծուն այնտեղ ընդունած հոգիները, և շատ բնական է, որ Աստծուն իրենց հակառակորդ հռչակողները և մերժողները զուրկ և անմասն լինեն Նրա սրբությունից և հավիտենական ներկայությունից, Նրան Հայր կոչելու իրավունքից և Նրա Որդին լինելու իշխանությունից:

Երեցկին` Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ