Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մեզ ոչ թե ընդդիմություն, այլ լուրջ իշխանություն է պետք

Մեզ ոչ թե ընդդիմություն, այլ լուրջ իշխանություն է պետք
08.11.2023 | 12:19

Ինչո՞ւ Ադրբեջանը ջարդեց մեզ. այս հարցին դեռ չենք տվել իրական ազնիվ ու պարզ պատասխանը, այն է՝ որովհետև այս փուլում ավելի լուրջ պետություն էր։ Ալիևին հաջողվեց տարիների ընթացքում շատ ավելի լուրջ պետություն կառուցել. ոչ միայն փողով ու ոչ միայն բանակ։ Լուրջ պետություններն են լուրջ դաշնակիցներ ձեռք բերում, լուրջ նպատակներ դնում, լուրջ համակարգեր ստեղծում, լուրջ հաշվարկներ անում և հակառակորդին (տվյալ դեպքում՝ մեզ) լուրջ սխալի վրա բռնացնում ու ջարդում։

Երբ բոլոր անհավանական սխալներից ու տապալումներից հետո իշխանություն չի փոխվում, ընդդիմությունը շրջափակման ողջ ընթացքում և Արցախը հանձնելուց անմիջապես հետո շարունակում է իր հանդարտ աշխատանքը, հասկանում ես, որ ոչ մի բան պատահական չի լինում։

Մեր պետական լրջության ռեսուրսն այս փուլում սա է։

Շրջափակման ամիսներին, որը ողբերգության նախապատրաստման փուլն էր, քաղաքական ու քաղաքացիական Երևանը լուռ էր, բայց կար մի շերտ ու ցանկ՝ անհատների, ովքեր հասկանում էին զարգացումները և անում ամեն հնարավորը՝ իրենց սահմանափակ ռեսուրսների շրջանակներում։

Այսօր տարբեր աշխատասենյակներում ինտենսիվ քննարկում են՝ ինչպե՞ս պայքարել, ի՞նչ է լինելու, ի՞նչ անել և իհարկե՝ ինչպիսի՞ ընդդիմություն է մեզ պետք։

Արդյո՞ք մեզ պետք է ընդդիմություն կամ նոր հարթակ

Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանին հիմա ընդդիմություն է պետք։

Ունենք քանդված, ջարդված պետություն՝ անհասկանալի հեռանկարով, և ունենք հասարակություն, որտեղ համատարած շփոթություն է ու երկիրը լքելու որոշում կամ ցանկություն։

Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ հարթակ, ի՞նչ «ԱԺ գործունեություն»։

Բոլոր սոցհարցումների արդյունքները նույնն են պնդում, պարզապես դրանք ընթերցողները չեն ուզում ընդունել իրականությունը։ Այս պայմաններում մեզ պետք է ոչ թե ընդդիմություն, այլ՝ լուրջ իշխանություն։

Դրան հասնելու համար պետք է հետպատերազմյան վերականգնման ծրագրով նոր լուրջ առաջնորդություն, լայն մասնակցային-մոտիվացված շարժում, որը կբերի նոր առողջ միավորի կամ միավորների ստեղծմանը։ Դա պետք է դնի նոր վերնախավի ձևավորման, նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային նպատակների ու խաղի կանոնների ձևակերպման խնդիր։ Սա պետք է լինի նպատակը։ Չանենք սա՝ ողբերգություն է լինելու։ Մենք լավ չենք պատկերացնում պետության և ժողովրդի կազմաքանդման խորությունը. ուղղակի պատմական անդունդ է։

Մեզ գոռալու հարթակ պետք չէ։ Մենք պետք է ձևավորենք պետության և հայկական աշխարհի հարթակ-առաջնորդություն, որը կդառնա նոր վերնախավերի սաղմը։

Կոմֆորմիստները ու նաև պարկեշտները թերահավատ են ու առարկում են հարցով՝ նման մեծ գործերի համար որտեղի՞ց վերցնենք մարդիկ, գործիչներ։ Շրջափակման 9 ամիսն ամենակարևոր լակմուսն էր, որ բաց նյարդի նման ցույց տվեց՝ ով, ով է. հենց միայն ես այսօր կարող եմ 100 անուն տալ մարդկանց, որոնք իրենց մեջ զգում են առաքելություն՝ կյանքի մնացած հատվածը նվիրելու Հայաստանի և հայկական աշխարհի վերականգնմանը։

Արդարությունը պահանջում է, որ այդ շարքը սկսվի «բանտային քույր քաղաքներից»՝ Ռուբեն Վարդանյան (Բաքու), Արմեն Աշոտյան (Երևան)։ Ժամանակն է սկսել ինքներս մեզ հարցնել՝ ինչի՞ մասին է մեր պետությունը, ինչպե՞ս ենք պատկերացնում այն, ի՞նչ ենք մենք ակնկալում ինքներս մեզնից։ Պետք է շարունակել անունների ցանկը, ուրիշներն էլ պետք է ուրիշ անուններ տան և պետք է գնալ առաջ։

Պետք են նոր, արմատական փոփոխություններ մեր կյանքում՝ նոր ասելիք, նոր ձևաչափեր, նոր միավորներ, նոր դաշինքներ։ Մարդկային կապիտալ, որ իր մեջ կզգա առաքելություն։ Հին թշնամանքը, «նախաարցախյան» պատկերացումները պիտի մի կողմ դնենք՝ կուսակցական քարացած փոխհարաբերություններից մինչև միջանձնային թշնամանք, և ընտրենք՝ ըստ մարդկային ու պրոֆեսիոնալ արժանիքների։ Հենց պոկվում ես կարծրատիպերից, պարզվում է, որ դա առանձնապես բարդ բան չէ, ցանկը սկսում է շատ արագ գծվել։ Ապագա իշխանությունը հենց Հայաստանի ապագան է, Հայաստանի և Արցախի վերականգնման երաշխիքը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում
Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե