ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

ԵՊՀ-ն կազինոն է կամ Հակոբյան Աննայի ծանոթի խանութը

ԵՊՀ-ն կազինոն է կամ Հակոբյան Աննայի ծանոթի խանութը
03.11.2023 | 22:06

Աշխարհն այժմ պարզունակ չէ:

Կաշառք տալն այլևս առձեռն կամ բանկով գումար փոխանցել չէ:

Այժմ կաշառք տալու և վերցնելու շատ հետաքրքիր տարբերակներ կան:

Օրինակ, կաշառակերը կաշառատուին խնդրում է գնալ իր ծանոթի կազինո, որտեղ կաշառատուն պարտավորվում է նստել նախապես նշված ապարատի մոտ և «պարտվել» կաշառք հանդիսացող գումարը: Կամ` կաշառակերը կաշառատուին ուղղորդում է ծանոթի խանութ, որտեղ կաշառատուն պարտավորվում է գնել նախապես նշված ապրանքը, որի գինն այդ օրը «բարձրացվել» և հավասարվել է կաշառքի գումարի չափին:

Երեկ ԵՊՀ-ն և Հակոբյան Աննայի «Իմ քայլը» հիմնադրամը «համագործակցության» հուշագիր ստորագրեցին:

Եթե սա կոռուպցիա է, ապա ԵՊՀ-ն կազինոն է կամ Հակոբյան Աննայի ծանոթի խանութը:

Եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3737

Մեկնաբանություններ