ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Զարդարված եղեք «հեզ ու հանդարտ հոգու անեղծությամբ, ինչը շատ ավելի արժեքավոր է Աստծո առջեւ»

Զարդարված եղեք «հեզ ու հանդարտ հոգու անեղծությամբ, ինչը շատ ավելի արժեքավոր է Աստծո առջեւ»
16.10.2023 | 08:13

Այժմյան հայոց դուստրերը կարծես մոռացել են, թե իրենք ով են և ինչ ազգի կանանց են պատկանում, որոնց համար ամոթ¬խածությունն ու առաքինությունը եղել է իրենց ամենաընտիր զարդարանքը, ինչը խիստ պատվական է նաև մեր Տիրոջ մոտ, ինչպես և գրված է Սուրբ Գրքում. «Կանա՛յք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք չհնազանդվեն Աստծո Խոսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիվ ու առանց խոսքի շահվեն, նկատի ունենալով ձեր պարկեշտ վարքը, լի երկյուղածությամբ։
Թող ձեր արտաքինը զարդարված չլինի հյուսքերով, ու ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի մարդը՝ հեզ ու հանդարտ հոգու անեղծությամբ, ինչը շատ ավելի արժեքավոր է Աստծո առջեւ» (Ա. Պետրոս 3. 1-4)։
Իսկ Եսայի մարգարեի խոսքերը գրված հրեա կանանց մասին, դուք այդ անվան տակ կարդացեք ձեր մասին.
«Այսպես է ասում Տերը.
Սիոնի դուստրերը հպարտացան ու
քայլում էին բարձրապարանոց,
աչքով ունքով էին անում, շարժվելիս իրենց
քղանցքներն էին ցույց տալիս ու
ոտքերով կաքավում։
Դրա համար էլ Աստված պիտի
խոնարհեցնի Սիոնի դուստրերին,
այն օրը Տերը պիտի պսակազերծ
անի նրանց։
Տերը նրանց վրայից պիտի հանի
նրանց վայելուչ զգեստները եւ
պատմուճանները, նրանց
դեմքերի քողազարդերն ու
վաելուչ պաճուճանքները,
պիտի քանդի նրանց հյուսները,
վերացնի նրանց ծամակալները,
ապարանջաններն ու գինդերը,
նրանց մատանիներն ու
ոսկեշար մանեակները,
ոսկեծոպ գոտիները։
Եվ քո արարքների պատճառով
անուշահոտությունների փոխարեն
գարշահոտություն պիտի լինի,
զարդանաշխ զգեստների փոխարեն
պարանից գոտի, ոսկեհյուս դիպակի փոխարեն
քուրձ պիտի հագնես։
Քո գեղեցիկ զավակը, որին սիրում ես
սրով պիտի մեռնի,
ձեր իշխանազուն տղամարդիկ
սրով պիտի ընկնեն,
ձեր զարդատուփերը
դատարկ պիտի մնան ու
պիտի մատնվեք սգի ու
դու մեն մենակ մնալով
կտապալվես գետին»։
Ահա մի տխուր պատկեր անցավ քո առջևով, ու կարծում եմ հասկացար, որ այդ բոլորի պատճառն ու հետևանքն այդ երկրի կանայք էին, որոնք շքեղ ու պերճաշուք հագուստների մեջ հպարտացան և անվայելուչ
դարձան, դրանով, իսկ ապականեցին իրենց ազգը ու որի պատճառով Աստծո բարկությունն իջավ բոլորի վրա, չխնայելով նրանց երեխաներին նույնպես։
Հիմա դառնանք ձեզ հայոց դուստրեր։
Այս չար ժամանակների ոգուն տրված, որ շատերդ գայթակղության չափ հագնվածք ու զարդարվածք ունեք, կարծում եք թե անպատի՞ժ պիտի մնաք Աստծո առջև, չէ՞ որ հրեա կանանց անպարկեշտ վարքի վախճանը ինքներդ կարդացիք։ Եթե այդքանը բավարար չէր, այժմ լսեք թե ի՛նչ է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոսը.
«Վա՜յ աշխարհին գայթակղությունների պատճառով, քանզի պիտի գայթակղություններ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգան դրանք»։
Այս հոդվածը կարդացողն անշուշտ միայն կանայք ու աղջիկները չեն լինի, այլ կլինեն հայրեր, մայրեր ու տատիկներ, որոնք նույնպես ունեն մեղքի իրենց բաժինը, քանզի անտարբերությամբ, կամ էլ քողարկված հպարտությամբ են նայել իրենց գեղեցկուհի դստեր գունազարդված
երեսին և ծնկից վեր անպարկեշտ բարձրության հասնող շրջազգեստին։
Իսկ դուք, հարգելի ծնողներ, այս առիթով լավ հիշե՛ք սուրբ Հովհաննես Ոսկեբերանի հետևյալ խոսքը.
«Երեխաների բարեպաշտության դաստիրակությունը պետք է այնպես ուղղել, որ դաստիարակելով նրանց, չդառնանք ավելի երեխայասպան, քան ծնող»։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ