38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հավերժական ռիսկերի արանքում

Հավերժական ռիսկերի արանքում
09.10.2023 | 11:34

Ուժերի, շահերի, կորուստների ու պոտենցիալների հավերժական խաղերում և կոմպրոմիսների, անկայունությունների ու ռիսկերի արանքներում, շատ թե քիչ տանելի որոշումների փնտրտուքի ժամանակ, հնարավոր են ամենառադիկալ ու անսպասելի շրջադարձերը, այդ թվում՝ քաղաքականության կտրուկ փոփոխությունը, ընդհուպ մինչև 180 աստիճան (ականջդ կանչի, Անալենա Բերբոկ):

Դրա լավ հայտնի օրինակներն են՝ ավելի մեծ նպատակի հասնելու համար նախկին թշնամու հետ ուժերի միավորումը, դաշնակցին լքելը, նախկին թշնամու մեջ ավելի շահավետ ու հեռանկարային գործընկեր տեսնելով, քաոս ստեղծելուց հետո մազապուրծ հեռանալը, դաշնակցի մեջ մրցակից տեսնելն ու նրան կրախի առաջ կանգնեցնելը, և այլն, և այլն։

Եթե խորանում ենք նման երևույթների բուն էության և նրա հնարավոր հետևանքների մեջ, ապա դրանց մեջ կարող ենք նկատել որոշ հատկանշական գծեր։

Առաջինը, որ դրանք հատուկ են այն մարդկանց ու մարդկային համակարգերին, որոնք գտնվում են անորոշությունների ու կրիտիկական ռիսկերի պայմաններում և նման քայլերով փորձում են այդ անորոշություններն ու ռիսկերը ինչ-որ չափով փոքրացնել։

Բայց, մյուս կողմից էլ, նման քայլերը կարող են դառնալ նոր անորոշությունների ու ռիսկերի աղբյուր։

Բացի դրանից, նման քայլերը, ունենալով որոշակի տակտիկական իմաստ, հեռանկարային ու ստրատեգիական իմաստով կարող են ունենալ բացահայտ անկումային բնույթ։

Ուրիշ խոսքով, նման քայլերը ստրատեգիական իմաստով սխալ լինելով, կարող են արդարացվել միայն հանրահայտ՝ «ինձնից հետո, թեկուզ ջրհեղեղ» խորապես դավաճանատակտիկական սկզբունքով։

Հնարավոր է նաև, որ դու քո դաշնակցին որևէ տակտիկական քայլով փուռը տալով՝ փորձես այդ տակտիկական քայլին տալ խոր ստրատեգիական իմաստ։

Բայց Անդերսենից հետո շատերն են կարողանում տեսնել թագավորի տկլոր լինելը՝ թույլի հաշվին թշնամուն կաշառելը և այդ ընթացքում օգտվել թույլի կատարած սխալներից, որը, անբարոյական լինելուց բացի, կատաստրոֆիկ սխալ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2723

Մեկնաբանություններ