Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Խաղարկվում է «Իրաքում քիմիական զենքի» սցենարի պես մի բան

Խաղարկվում է «Իրաքում քիմիական զենքի» սցենարի պես մի բան
08.10.2023 | 06:49

Ինձ մոտ տպավորությունն էնպիսին է, որ խաղարկվում է «Իրաքում քիմիական զենքի» սցենարի պես մի բան:

Պաղեստինի արաբների մասնակցությամբ դաժան տեսանյութերը, որոնք նրանց իբրև վայրի ցեղ են ներկայացնում, նախատեսված են, որպեսզի հող նախապատրաստեն Իսրայելի կողմից մեծ դաժանությամբ գործողությունների լեգիտիմության համար։

Սիոնիստական սիմպատիայի կամ ենթակայության ծիրում գտնվող երկրների արագ արձագանքը ևս դրա մասին է խոսում։

Առաջիկայում, գուցե, ականատես լինենք Պաղեստինի արաբ ժողովրդի նկատմամբ դաժան կոտորածի՝ մասսայական ոչնչացման սցենարով կամ առավել մասշտաբային՝ Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման «միջազգային» թույլտվության։

Եգիպտոսից, Իրաքից, Սիրիայից, Հայաստանից հետո հաջորդը Իրանն է՝ հին քաղաքակրթությունների շարքում, և Մամոնայի ժառանգներն իրենց գահակալին թագադրելու համար պետք է հասնեն Բաբելոնի աշտարակի կամ իրենց տաճարի ամբողջական վերականգնմանը։ Իսկ թե ինչ է սպասվում դրանից հետո՝ խոսվել և գրվել է ժամանակին:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2456

Մեկնաբանություններ