Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ընդդիմությանը քննադատելը և ճիշտ ուղիներ առաջարկելն ընդունելի վարքագիծ է

Ընդդիմությանը քննադատելը և ճիշտ ուղիներ առաջարկելն ընդունելի վարքագիծ է
30.09.2023 | 18:38

Սոցցանցերում, հատկապես մայրաքաղաքի ավագանու ընտրությունում նիկոլականների համարյա թե պյուռոսյան հաղթանակից հետո, տարածում է գտել Ռուսաստանում 20-րդ դարասկզբին ծագած «Իշխանությունն ընկած է փողոցում՝ վերցնող չկա» արտահայտությունը: Այն իր մեջ պարունակում է այս օրերի մեր պայքարի տեսակետից բավական վնասակար երկու դրույթ: Առաջինն այն է, որ իշխանությունն արդեն այնքան թուլացած է, որ անտեր շան նման ընկած է փողոցում: Բայց դա այդպես չէ, ինչը կարող է հանգեցնել չափազանցված հույսերի առաջացման: Իսկ դա, սովորաբար,շարժման համար լավ ավարտ չի ունենում: Որովհետև հուսավառվելն ու հուսահատվելը իրար հաջորդող քրոջ-եղբոր նման են: Երկրորդ բաղադրիչն ավելի քան պարզ է. այսօրվա ընդդիմությունը բանի պետք չէ: Քանի որ ի վիճակի չէ փողոցում ընկած իշխանությունը վերցնել: Ընդդիմադիր անձի կողմից ընդդիմությանը քննադատելը կամ, ավելի ճիշտ, նրան ճիշտ ուղիներ առաջարկելն ընդունելի վարքագիծ է: Սակայն նրան նշված տարբերակով սխալ հանելը՝ հաստատ ոչ:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 3173

Մեկնաբանություններ