2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Երևանի ավագանու ընտրություններ և զուգահեռ իրականություն

Երևանի ավագանու ընտրություններ և զուգահեռ իրականություն
17.09.2023 | 11:33

Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել են ընտրությունները, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանը անընդհատ սրում է իրավիճակը, և պատերազմի սցենարը դառնում է ավելի ու ավելի հավանական։

Աֆղանստանի «Թալիբան» շարժումը, ըստ իրանական աղբյուրների, հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։

«Թալիբան» շարժումը ահաբեկչական խմբավորում էր համարվում մինչև ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումն ու Աֆղանստանի իշխանության հանձնումը թալիբներին։

Հուսամ՝ պատկերացնում ենք, թե Թալիբանի և Ադրբեջանի միջև ինչ համագործակցություն կարող է լինել։ Այլ կերպ ասած` երկու ահաբեկչական միավորների միջև համախմբողը ահաբեկչությունն է, մի բան, որ տեսանք 2020 թվականին։

Ի՞նչ պիտի աներ պատասխանատու պետությունը։

Բնականաբար, պետք է յուրաքանչյուր նոր ծնվող (այս դեպքում ընդամենը հիմա բացահայտ են սկսել) մարտահրավեր կփորձեր չեզոքացնել իր սեփական սահմաններից հեռու, բայց, ցավոք, մենք հիմա պատասխանատու իշխանություն ունեցող պետության մասին չենք խոսում, ուստի մեզ մնում է զգուշացնել, պատրաստվել, գոնե՝ հոգեբանորեն:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4203

Մեկնաբանություններ