Շվեդիայի կառավարությունը դադարեցրել է ուղիղ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ՝ երկրում դեմոկրատիայի նահանջի, մասնավորապես, օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի ընդունման պատճառով։ Շվեդիայի միջազգային համագործակցության նախարարի փոխանցմամբ՝ Ստոկհոլմը պատրաստ է վերականգնել համագործակցությունը, եթե Վրաստանը կրկին փոխի քաղաքական գիծը, ինչը քիչ հավանական է թվում, քանի դեռ «Վրացական երազանքը» մնում է իշխանությունում։               
 

Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի արյունաթողության և այն ամբողջովին կլանելու իր նպատակին

Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի արյունաթողության և այն ամբողջովին կլանելու իր նպատակին
30.08.2023 | 10:24

Բերձորի (Լաչինի) միջանցքն օրերս միակողմանիորեն՝ միայն Արցախից Հայաստան ուղղությամբ բացելով, Ադրբեջանը, Ալիևը վարում են հնից հայտնի թուրքի խորամանկ, նենգ ու հայադավ քաղաքականությունը:

Հիշյալ միջանցքի երկարատև շրջափակմամբ Արցախում ծանրագույն պայմանների ստեղծումից հետո միջանցքը միակողմանիորեն բացելով, ինչպես նաև գործի դնելով քարոզչական ու հոգեբանական պատերազմների ունեցած բոլոր հնարավորությունները, Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի, պատկերավոր ասած, արյունաթողության, թուլացման և, ի վերջո, Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ կլանելու և ոչնչացնելու իր նպատակին:

Բաքվի հաշվարկը շատ պարզ է՝ ծանր պայմաններում գտնվող Արցախի բնակչությունը կամ թեկուզ նրա մի մասը սովամահ չլինելու, ինչպես նաև հայտնի այլ պատճառներից հարկադրված, ինչպես ասում են, իր ոտքով կհեռանա իր հայրենիքից, իսկ դրանից հետո արդեն Արցախում մնացած սակավաթիվ բնակչության, ներառյալ՝ Արցախի պաշտպանների հարցերը լուծելն արդեն դյուրին կլինի՝ թե քաղաքական, դիվանագիտական, թե ռազմական առումներով:

Բաքուն միջանցքը միակողմանիորեն բացելով, նշված նպատակին զուգահեռ, փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղն իր կողմից շրջափակված չէ, դրանով իսկ վերացնել կամ թուլացնել իր նկատմամբ եղած ճնշումը, ինչպես նաև հերքել Արցախի բնակչությանը փակ տարածքում սովամահ անելու և ցեղասպանելու քաղաքականության կապակցությամբ Արցախի և որոշ պետությունների կողմից իրեն ներկայացվող մեղադրանքները: Այսինքն՝ փորձում է մեկ գնդակով միանգամից մի քանի նապաստակ խփել:

Հենց այս ամենը գիտակցելով, Արցախի բնակչությունը, որքան էլ դժվար լինի, չպե՛տք է լքի իր հայրենիքը: Արցախից հեռանալը, բացառությամբ հատուկ դեպքերի՝ բավարար ու փաստաթղթերով հիմնավորված առողջական պատճառների, պետական համապատասխան կառույցների, հասարակական կազմակերպությունների և հենց իր՝ բնակչության գիտակից հատվածի կողմից հանրային միջավայրում պետք է հավասարեցվի դասալքությանը ու նույնիսկ պետական դավաճանությանը, և տեղեկատվական բոլոր միջոցներով հայտարարվի որպես այդպիսին: Արցախից նրա յուրաքանչյուր բնակչի հեռանալը ներկայիս պայմաններում նույնն է, ինչ Արցախից մեկ զինվորի կամ նրա թիկունքը պահողի հեռանալը:

Արցախի բնակիչները միաժամանակ պետք է գիտակցեն, որ իրենցից գրեթե յուրաքանչյուրը միջանցքի ադրբեջանական անցակետով անցնելիս, կարող է հայտնվել այն երեք երիտասարդների կարգավիճակում, որոնց օրերս ձերբակալեցին Ադրբեջանի ուժայինները՝ իրականությանը համապատասխանող այն պատճառաբանությամբ, որ նրանք Լեռնային Ղարաբաղում մարզադաշտ մտնելիս հրապարակայնորեն ոտնակոխ են արել գետնին գցված Ադրբեջանի պետական դրոշը և այդպիսով անարգել Ադրբեջանի պետական խորհրդանիշը (Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված արարք): Չառևանգվելու կամ չձերբակալվելու որևէ երաշխիք չկա:

Ճիշտ է, Արցախի բոլոր բնակիչներն արցախցի այդ ֆուտբոլիստների նման չեն վարվել՝ հրապարակայնորեն ոտնակոխ չեն արել թշնամի պետության դրոշը կամ կոշկատակերը չեն սրբել դրա վրա որպես լաթի մի կտորի, բայց նրանցից բազմահազարները մասնակցել են Արցախյան ազատամարտին, Ապրիլյան քառօրյային կամ 44- օրյա պատերազմին, ոմանք՝ երեքին էլ…

Շատ ավելի մեծսթիվ արցախցիներ էլ սոցիալական ցանցերում Ադրբեջանի, անձամբ Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների հասցեին կատարել են հայհոյական կամ վիրավորական գրառումներ, հանդես եկել նրանց սատկացնելու կոչերով կամ հայտարարել, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքները պետք է ռազմական ճանապարհով հետ վերադարձնել: Կասկած չկա, որ սոցիալական ցանցերում և

ԶԼՄ- ներում արցախցիների հրապարակումներին

ուշի- ուշով հետևող Ադրբեջանի հատուկ ծառայությունները տարիների ընթացքում այս ամենն արձանագրել, արխիվացրել են՝ պատեհ ժամանակ և առիթով օգտագործելու համար:

Ադրբեջանի համար Արցախի բնակիչների վերոնշյալ գործողություններից ցանկացածը բավարար է տվյալ անձին անցակետից առևանգելու, ձերբակալելու, կալանավորելու, իբրև հանցագործների մեղադրանք առաջադրելու, դատելու և ադրբեջանական բանտերում փակելու և այնտեղ նրանց հետ ադրբեջանավարի կամ թուրքավարի վարվելու համար: Կարծում ենք, հասկացողը շատ լավ հասկանում է, թե ինչ նկատի ունենք:

Եթե Արցախի բնակչության մի մասն այս ամենից հետո էլ չհասկանա, որ Հայրենիքը լքելը ոչ միայն ազգային անվտանգության նկատմամբ ուղղակի սպառնալիք է, այլև վտանգավոր իրենց իսկ անձի համար, ապա Արցախի ղեկավարությունը պարտավոր է խնդրին անհապաղ տալ օրենսդրական լուծում (ցանկության դեպքում տարբերակներ կարելի է գտնել):

Բացարձակապես անընդունելի է Ֆեյսբուքի իր էջում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի այսօր արտահայտած այնտեսակետը , թե «… յուրաքանչյուր անձ ու ընտանիք իրավունք ունի ինքն իր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու. ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը»: Ինչու է անընդունելի՞…

Նախ այն հիմնավորմամբ, որ ներկայիս իրավիճակում Արցախից հեռանալու Արցախի յուրաքանչյուր բնակչի և ընտանիքի որոշումը ոչ միայն իր, այլև Արցախի ճակատագրի վերաբերյալ է լինելու:

Եվ երկրորդ. տվյալ որոշման կայացումը և Արցախից հեռանալն արդեն իսկ խթանելու են արտագաղթի զանգվածային վարքը, ինչի դեմ հանդես է եկել նույն պաշտոնյան:

Ստեփանակերտը մեծ քաղաք չէ, ոչ էլ Արցախն է մեծ պետություն, մեկը մյուսին ճանաչում է, մեկն Արցախից մյուսի հեռանալու մասին կիմանա և…

Դա, իր հերթին, արտագաղթի կդրդի նաև նրանց մի մասին, ովքեր մինչ այդ Արցախից հեռանալու մտադրություն, ցանկություն չունեին, բնակչության մի մասի հեռանալը նկատելուց հետո, նրանք կհուսահատվեն ու կգործի գոյապահպանման բնազդը: Բաքուն նաև սա է հաշվարկել, ինչպե՞ս կարելի է այս ամենը չհասկանալ:

Ոմանք գուցե ասեն՝ բա մարդու ազատ տեղաշարժվելու իրավու՞նքը, ֆլան- ֆստան…

Միայն ներքին թշնամիները կարող են մարդու տվյալ իրավունքը գերակա համարել Արցախի գոյությունից:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ