Թիվ մեկ հակահայը դեպի Լոռի «տուր» է կազմակերպել ու առաջիկա 2֊3 օրերին հիմա էլ Լոռին է իր տհաճ ներկայությամբ պղծելու։
Ուրեմն, տեղական իշխանիկները բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին «տոկի են տվել». կիրակի օրով բոլորին ոտքի են հանել։
Ալավերդի-Ստեփանավան, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհահատվածի ողջ երկայնքով ճանապարհների տոտալ փոսալցումներ են անում` մի քանի բրիգադ միանգամից։ Քանի որ գիտեն՝ տեսակով փոքրոգի է, ճանապարհների ցուցանակներն են լվանում, ճանապարհների կողային պատնեշները փայլեցնում։
Բոլոր պետական հիմնարկների աշխատողներին հատուկ հանձնարարական կա, որ առաջին «սիգնալի» դեպքում` աշխատավայրում լինեն։ Մարզի պարեկների ողջ անձնակազմը մայրուղին է չափչփում։
Մոտս շատ վատ կանխազգացումներ կան. հայրենավաճառը արդեն ՀՀ հյուսիսային բլոկին է անցել
Արմեն Հովասափյան