Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Մտավոր հետամնացների նման էլի կանչում ենք «միջազգային հանրությանը»

Մտավոր հետամնացների նման էլի կանչում ենք «միջազգային հանրությանը»
10.08.2023 | 17:06

Եթե 110 տարի առաջ մեզ հետ պատահած ազգային ողբերգությունը՝ Ցեղասպանությունը, մեզ դաս չեղավ ու հույսներդ էլի էդ «միջազգային հանրություն» անհասկանալի կենդանին է, ու եթե, ձեր կարծիքով, հիմա այդ կենդանին ավելի բարի է, ապա խորհուրդ կտամ ուսումնասիրել վերջերս տեղի ունեցած Սրեբրենիցայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները և, իհարկե, Բաքվի, Սումգայիթի ու Գանձակի մեր հայրենակիցների ցեղասպանությունը, որոնք տեղի են ունեցել հենց այդ «միջազգային հանրության» աչքի առջև և անգործության հետևանքով։

Հրեաները դա հասկացան և ստեղծեցին հզոր ազգային ցանց ու դրա հետևանքով հզոր ռեգիոնալ տերություն՝ թքած ունենալով «միջազգային հանրության» վրա, իսկ մեր՝ հայերիս, «Never again»-ը մնաց ֆեյսբուքյան պատերին ու պաստառներին։ Ու էլի, մտավոր հետամնացների նման, կանչում ենք, աղաչում ենք «միջազգային հանրությանը»։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3525

Մեկնաբանություններ