Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Նիկոլի և նիկոլենց խրախճանքը ժանտախտի պահին

Նիկոլի և նիկոլենց խրախճանքը ժանտախտի պահին
09.08.2023 | 22:14

Նիկոլի ու նրա ՔՊ- ական ոհմակի ճիվաղապետությունը հայրենիք չի՛ ընկալվելու, հայրենիք չի՛ համարվելու

Արցախի շուրջ 120 000 հազար մեր հայրենակիցներ, ներառյալ՝ 30 000 երեխաներ, կանգնած են սովահարության և ցեղասպանության եզրին, այստեղ Նիկոլն ու նիկոլենք շաբաթ օրը մեծ շուքով, հանդիսավորությամբ, հրավառությամբ Համահայկական խաղեր բացեցին և բացումը վերածեցին տոնի, ավելին՝ հայտարարեցին որպես տոն: Դա նույն էր, ինչ խրախճանքը ժանտախտի պահին: Բա դրանից հետո ինչպե՞ս չասես՝ գրողի ծոցն անցնեք դուք էլ, ձեր Համահայկական խաղերն էլ:

Համահայկական խաղերի ի՞նչ հանդիսավոր բացում այս պայմաններում:

Այդ ո՞ր մարդակերպ կենդանուն պարզ չէ, թե Արցախում այժմ ինչ վիճակ է և վաղն ինչ կարող է լինել: Եվ սրան էլ գումարած՝ մեծ պատերազմի այն իրական վտանգը, որը դամոկլյան սրի նման կախված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա: ՈՒզում եմ հայի հոգում ամեն օր տոն լինի, բայց այժմ պայմանները, որոնք միայն տխրություն, անհանգստություն, տագնապ ու փակուղային իրավիճակից բխող զայրույթ են ծնում, այդպիսին չեն:

Բացառությամբ Արցախյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Գոռ Մուրադյանի, ինչպես նաև Նիկոլի ելույթի պահին մարզադաշտը լքած սակավաթիվ անձանց, բոլորը, ովքեր շաբաթ օրը երեկոյան Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում Նիկոլի և ՔՊ- ականների հետ մասնակցում էին Համահայկական 8-րդ խաղերի բացմանը, իմ համոզմամբ, նիկոլականներ են:

Իսկ ո՞վ է Գոռը:

ԶԼՄ- ների տեղեկացմամբ, այն պահին, երբ Արցախի ներկայացուցիչը մտել է մարզադաշտ, նույն պահին մարզադաշտ է մտել նաև Գոռ Մուրադյանը և «Դավաճան» գրությամբ պաստառ պարզել տրիբունայի դիմաց, որտեղ նստած են եղել Նիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը։ Կեցցե՛ Գոռը:

Հայն այսօր չի կարող անտեսելով, արհամարհելով արցախցիների ողբալի վիճակը, այստեղ տոնական պայմաններում Համահայկական խաղեր բացել, մասնակցել հանդիսավոր արարողությանը: Այժմ մի վիճակ է, երբ, ինչպես ասում են, դանակը մարդու սրտին խփես, ցավից քարացած սրտից արյուն չի կաթի, իսկ նրանք այստեղ, իրար գլխի հավաքված, ժպտացին, բերանները լայն բացած, ծիծաղեցին, ծափահարեցին ու թռվռացին: Այս աստիճա՞ն էլ հակահայ ու տմարդի:

Եթե նույնիսկ համարենք, որ համահայկական խաղերն ինչ-որ պարտադիր անհրաժեշտություն էին, և հնարավոր չէր դրանք այս տարի, հասկանալի պատճառներով, չեղարկել, կարելի՞ էր, չէ՞, դրանց բացումը շուքով, հանդիսավորությամբ չկազմակերպել, տոնի չվերածել, «սալյուտ չխփել»:

Այսինքն՝ բացումը շատ համեստ պայմաններում կազմակերպել կամ, ընդհանրապես, բացումից հրաժարվել:

Իհարկե՛ կարելի էր: Բայց Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը պետք է արցախցիներին հերթական անգամ ցավացներ, ու ցավացրեց, պետք է նրանց ցույց տար, որ իր համար ոչ միայն Արցախի խնդիր, այլև Արցախի շրջափակման խնդիր չկա, և որ արցախցիները Հայաստանի իշխանությունների կողմից լքված են, իրենց հոգսերի, իրենց ցավի ու գոյաբանական վտանգի առջև միայնակ թողնված, ցույց տվեց:

Համահայկական խաղերի բացմանը Նիկոլի երկարաշունչ ճառը՝ «ՈՒզում եմ ընդգծել, որ այսօրվա այս տոնը, առաջին հերթին, ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը, հայ ժողովրդի կամքը, Հայաստանի Հանրապետության կամքը հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների, բոլոր դժվարությունների, և այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր հետագայի համար, մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի նոր շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու, և պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի», ընդամենը պարզունակ հնարք էր Արցախի շրջափակման պայմաններում Համահայկական խաղերի բացումը տոնի վերածելն արդարացնելու և միամիտներին հավատացնելու, թե տեսեք ինչ հայրենասեր վարչապետ ունեք:

Նիկոլը ծոծրակը կտեսնի, բայց իրական հայերի՝ իր հայրենադավ գործունեությունը ճանաչածների, գիտակցողների կողմից իր և հանցախմբի ճիվաղապետությունը հայրենիք ընկալել, հայրենիք համարել չի՛ տեսնի: Հիշո՞ւմ է, որ «նորանկախ» Հայաստանի առաջին չարագործի՝ Լևոն Տեր- Պետրոսյանի հետ միասին նախկինների ղեկավարած պետությունն ավազակապետություն էր համարում: Իր և իր ՔՊ- ական ոհմակի ղեկավարածը ճիվաղապետություն է:

Ինչպես չհարցնել՝ այ կեղծավոր ստահակ, «ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների» ասելով, հետո էլ նրանց փառք տալով, այդ ո՞ր նահատակներին նկատի ունես, այդ ո՞ր նահատակների մասին ես խոսում, այն շուրջ երեք տասնյակ նահատակների՞, որոնց նեխած, գարշահոտ դիերն ու մասունքները, պոլիէթիլենային պարկերի մեջ խցկված, հայտնաբերվեցին անմարդկային պայմաններում՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում, հատակին, ոտքերի տակ գցված:

Այն նահատակների՞, որոնց, Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելով, հայրենիքը պաշտպանող հերոսներից վերածեցիր հարևան երկրի տարածք ներխուժած զավթիչների, օկուպանտների, և թուրք եղբորդ՝ Ալիևին, Ադրբեջանին արծաթյա սկուտեղի վրա մատուցեցիր միջազգային դատարան դիմելու և Հայաստանից «կրած վնասների» համար տասնյակ միլիարդավոր դոլարների փոխհատուցում կամ ռազմատուգանք պահանջելու և ստանալու հնարավորությունը:

Մի՛ խաբվեք Նիկոլի խոսքով, տեսեք նրա հայրենադավ գործունեությունը: Երբ Նիկոլն ասում է՝ «պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան», պետք է հասկանալ ճիշտ հակառակը՝ պետությունը կործանելու իմ և հայրենադավների իմ խմբակի կամքը պիտի մնա անսասան: Մի բան ասելը, դրա ճիշտ հակառակը մտածելը կամ անելը ջհուդամասոնների, գլոբալիստների սկզբունքն է: Իսկ Նիկոլը նրանց վեցանոցը կամ կամակատարը չէ՞:

Եվ հասկանալի չէ՞, թե ինչ մտածեցին, ինչ ցավ ապրեցին Համահայկական խաղերի հանդիսավոր բացումը տեսած արցախցիները, հատկապես նրանք, ովքեր սոված էին կամ ունեին դեղորայքի կարիք, մանավանդ, այդ կարիքն ունեցող երեխաներ: Եվ ինչ մտածեց Արցախից և Հայաստանից օգնելու, միջամտելու դիմումներ, խնդրանքներ ստացած աշխարհը: Մտածեց՝ այս հայերը խելագա՞ր են…

Հնարավոր չէ պատկերացնել որևէ նորմալ երկրի նորմալ մարդկանց, որոնք նմանաբնույթ պայմաններում նույն կերպ կվարվեին:

Այսօր հայն ու հակահայն իրար հետ ապրում են նույն երկրում, իրար կողք կողքի: Ավետիք Իսահակյանը դեռ 1936 թ. հայ հանրության մեջ տիրող բարոյահոգեբանական իրավիճակի առնչությամբ գրել է. «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»։

Այդ ժամանակներից, ցավոք, ոչինչ չի փոխվել: Եվ սա է մեր առավել մեծ խնդիրը, քան իշխանության ղեկին Նիկոլի գոյությունը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4055

Մեկնաբանություններ