ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Թշվառության սուրհանդակները

Թշվառության սուրհանդակները
07.08.2023 | 16:21

Ով անարգում է Ինձ եւ Իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է. այն խոսքը, որ Ես խոսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը:

Հովհ.13;48

Քրիստոնեության Սուրբ Գիրքը Աստվածաշունչն է՝ Աստծո Խոսքը: Սուրբ Եկեղեցին հանապազ քարոզում է Աստծո Խոսքը՝ պահպանելով Կենդանի Աստծո և հավատացյալի միջև կապը:

Ս. Գիրքը և նրա մեկնությունները կազմում են սրբազան ավանդությունը, որը անփոփոխ կերպով փոխանցվում է սերնդեսերունդ և ապահովում Հայտնության շարունակականությունը: Եկեղեցու ծոցում առաջացած աղանդները առաջացան այն մարդկանց կողմից, ում այս կամ այն կերպ չէին գոհացնում սուրբգրային ճշմարտությունները, և բոլորը սկսեցին խմբագրել կամ կամայականորեն մեկնաբանել դրանք: Այդպես են վարվում բոլոր աղանդներն անխտիր, այդ թվում բողոքականները՝ իրենց բոլոր հարանվանություններով: Եկեղեցին իր դավանաբանական հիմնաքարը դրեց՝ դրա տակ ճզմելով բոլոր աղանդավորներին իրենց գաղափարներով: Սուրբ Եկեղեցու հայրերը աստվածաշնչյան ճշմարտությունները գոհար առ գոհար պեղեցին և մատուցեցին հասարակ ժողովրդին, սակայն գտնվեցին մարդիկ, որ մերժեցին այդ գանձը, համաձայն այն խոսքի, թե. «Ձեր սրբությունը մի տվեք շներին եւ ձեր մարգարիտները մի գցեք խոզերի առաջ, որպեսզի չկոխոտեն եւ, հետ դառնալով, չպատառոտեն ձեզ», քանզի «շունը դառնում է դեպի իր փսխածը, եւ լվացված խոզը վերստին թավալվում է տիղմի մեջ» (Մատթ. 7;6): Բոլոր աղանդներն ունեն հնչեղ անուններ, և դրանց հետևորդները իրենց քրիստոնյա են համարում, թեև Քրիստոսին դավանում են, լավագույն դեպքում, որպես աշխարհում երբևէ ապրած ամենալավ մարդ, մեծ մարգարե, հրեշտակ կամ Հորից ստորադաս Որդի: Մինչև բողոքականները Եկեղեցու ծոցում առաջացած աղանդները չէին կոչվում եկեղեցի: Բողոքական բարենորոգիչները, համարելով, որ իրենք կաթոլիկ եկեղեցին բարեփոխել են, իրենց կոչեցին բողոքական եկեղեցի, այսպես և հետագա հարանվանությունները, քանզի այդ «եկեղեցին» դեռ առաջին տարիներին երեք մասի էր բաժանված: Բայց հենց «բողոքական» անունը արդեն անհարիր է հնազանդության վրա հիմնված Եկեղեցուն:

Աղանդները, ինչևէ, մեծ տարածում են ստանում այն մարդկանց հաշվին, ովքեր կյանքում նախընտրում են ավելի շատ իրենց ականջներին հաճելի բաներ լսել, քան թե ճշմարտությունը Աստծո, մարդու և կյանքի մասին: Աղանդները Ս. Գրքից վերցնում են այն, ինչ իրենց ձեռնտու է, իսկ մնացյալը խմբագրում կամ մոնտաժում են: Սուրբ Գրքից նրանք ընդունում են.

1. տասանորդի գաղափարը

2.Սուրբ Հոգու շնորհներից՝ լեզվախոսությունը, բժշկությունը, թեև դարձյալ բավականին հեռացած իրենց բուն բովանդակությունից, սխալ մեկնաբանված: Այս կամ այն չափով, բայց անպայմանորեն մերժում են Եկեղեցու խորհուրդները, Ս. Երրորդության գաղափարը, Քրիստոսի Աստվածությունը և Հոր հետ հավասարությունը, Խաչի քարոզությունը: Աղանդների հիմնադիրները մերժում են Ս. Գիրքը իր ամբողջության մեջ, քանզի այն այդ տեսքով ու բովանդակությամբ խոչընդոտում է իրենց ոչ այնքան ազնիվ նպատակներին և պատռում է իրենց բուն հիմնադրի, առաջնորդի ու հրամանատարի դեմքը: Աղանդների գաղափարները կեղծում են ճշմարտությունը և շեղում են փրկության ճանապարհից, և դա անում են շատ անմարդկային կերպով: Այդ պատճառով շատ կարևոր է իմանալ, թե ինչ է ասում Ս.Գիրքը վիճելի հարցերի շուրջ: Պողոս առաքյալը իր թղթերում շատ մանրակրկիտ կերպով խոսում է Հոգու շնորհների մասին և ճշմարտության լույսի տակ բացահայտում է մերօրյա լեզվախոսության ու բժշկությունների ջատագովների բուն էությունը: Եկեղեցին դավանում է Հայր, Որդի և Ս. Հոգի Ս. Երրորդություն Աստծուն: Աղանդները Որդուն և Հոգուն ստորադասում են Հորը, իսկ խարիզմատիկ ուղղությունները Հոգուն գերադասում են Հորից և Որդուց, թեև խորքի մեջ նրանք Ս.Հոգուն ևս չեն ընդունում, քանզի նրանք այլ հոգով են մկրտվում և առաջնորդվում: Սակայն Աստծո Խոսքը շատ հըստակ ասում է, որ Որդուն չընդունողը Հորը ևս չի ընդունում, քանզի միայն Որդին է, որ ճանաչում է Հորը և Նրան բացահայտում է մարդկանց: Որդուն արհամարհելով՝ իրենց «եկեղեցի» հորջորջող աղանդները մերժում են Ս.Հաղորդության խորհուրդը. նրանց համար հացն ու գինին ուղղակի հիշատակությունն են վերջին ընթրիքի և ոչինչ չեն փոխում հավատացյալի կյանքում, այնինչ Տերը ինքը հստակ ասում է, որ հացն ու գինին, որ բաշխվում են ««»ի քավություն եւ ի թողություն մեղաց», Իր իրական Մարմինն ու Արյունն են (Հովհ. 6;53-63):

Աղանդները Սուրբ Գրքից անվերապահորեն ընդունում են տասանորդի գաղափարը: Այդ օրենքը Աստված հաստատեց Հին Ուխտում՝ հրահանգելով, որ քահանաները չունենան սեփական կալվածք և ստացվածք, այլ պետք է ապրեն տասանորդի՝ ժողովրդի կամավոր տուրքի հաշվին: Նոր ուխտում Հիսուս չի մերժում տասանորդի կարևորությունը, ինչպես նաև ողորմությունը:

Այսօր աղանդների վայ «քահանաները» կամ «երեցները» տասանորդի անվան տակ ուղղակի թալանում են իրենց հետևորդներին՝ շատ դեպքերում նրանց զրկելով ողջ ունեցվածքից: Այսինքն, եթե Աստված ի սկզբանե տասանորդը սահմանեց, որպեսզի մարդիկ, իրենց ստացվածքից Տիրոջը ընծայաբերելով, օրհնվեն և շնորհներ ստանան Նրանից ու բազմապատկեն իրենց ունեցվածքը, ապա աղանդների դեպքում ճիշտ հակառակն է. աղանդները որսում են մարդկանց հոգիները ի կորուստ, կտրում են նրանց Աստծո օրհնությունից և շնորհից, իսկ վերջում մատնում թշվառության:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Գորիս

Դիտվել է՝ 2841

Մեկնաբանություններ