ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Վստահելի ավանդ

Վստահելի ավանդ
06.08.2023 | 18:15

Ահա գալիս է աշխարհի իշխանը եւ Ինձ վրա ոչ մի իշխանություն չունի:

Հովհ. 14; 30

Սա յուրաքանչյուր քրիստոնյայի՝ առ Աստված ունեցած վստահության արտահայտությունն է:

Աստված, մարդուն ստեղծելուց հետո, իբրև իշխան կարգեց արարչության վրա, իսկ Քրիստոսի գալստյամբ իշխանություն տվեց Աստծո որդի լինելու:

Իսկ ինչ է ասում չարը՝ ինքն էլ իր հերթին փորձելով հավաստիացնել. «Այս ամենը (աշխարհի փառքը) իմն է, եւ իշխանություն ունեմ տալու նրան, ում կամենամ» (Ղուկ. 4; 6):

Խաբեությամբ գողացել է մարդու իշխանությունը և նրան առաջարկում է նրա իսկ սեփականությունը՝ մարդուն մնացած միակ սեփականությունը՝ նրա անմահ հոգին, իրեն վաճառելու գնով: «Երկրպագի՛ր ինձ, եւ այս ամենը քեզ կտամ» (Ղուկ. 4;7). նա իշխանություն չի տալիս, նա հպատակներ է հավաքագրում:

Աստծո զավակ դառնալով՝ մարդը ստանում է Հիսուսի ունեցած իշխանությունը, մինչև անգամ իր կյանքը տալու և ետ ստանալու իշխանությունը, ազատ լինելու իշխանությունը: Աստված չարի իշխանության լծի տակից հանում և ինքնիշխան է դարձնում մարդու աստվածապատկեր հոգին:

Չարը բաժանում է և տիրում՝ վախ ներշնչելով, Աստված կանչում է՝ միավորվելու սիրով: Սատանան չունի դարձի, գերությունից ազատվելու հնարավորություն, նա կապված է յոթ մահացու մեղքերով և կործանում է իր հետ առնչվողներին:

Երբ մարդը ինքնակամ հրաժարվում է իր՝ աստվածակերպ լինելու հնարավորությունից, նա մեխանիկորեն զրկվում է դրանից և զրկվում է անգամ մարդ լինելու կարգավիճակից ու գիտակցությունից:

Երկու հազարամյակ շարունակ մենք հնարավորություն ունենք վիճելու անսահման Աստծո հասակի, կեցվածքի, արտաքինի՝ մազերի երկարության ու աչքերի գույնի, քթի ձևի և այլնի շուրջ, որովհետև «Բանը Մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ» (Հովհ.1;14): Տիեզերքի Արարիչը դարձավ Աստծո և մարդու նույնականացումը, Աստծո սիրո Հավաստագիրը, Աստծո և մարդու հաշտության Իրականությունը, Հոր և զավակի հանդիպման Խանդաղատանքը: Աստված մարդուն տալիս է արարելու, սիրելու, նվիրվելու, Աստված լինելու իշխանություն, Տիեզերքի սեփականատերը զգալու իշխանություն, ոչ թե մուրալու և հափշտակելու, այլ տիրելու և տնօրինելու իշխանություն:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Գորիս

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ