38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Որտե՞ղ էր Նոյի դամբարանը

Որտե՞ղ էր Նոյի դամբարանը
24.07.2023 | 17:36

Նոյի դամբարանը գտնվում է Նախիջևան քաղաքի հարավային կողմի գերեզնամատանը՝ Նախիջևանի հին բերդի տարածքում։ Գոնափոր երկհարկանի կառույց է եղել, որի մասին տվյալներ են պահպանվել մինչև 1950-ական թվականները։

Ըստ որոշ պարսկական և հայկական աղբյուրների, Նոյի դամբարանը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 1539 թվականին։ Նախիջևանի քաղաքային ուսումնարանի տեսուչ Կ. Ա. Նկիտինը նշել է, որ շնորհիվ հայերի ավանդապաշտության և կրոնական զգացմունքների է պահպանվել և шվերnւմից փրկվել Նոյի և նրա ընտանիքի անդամների՝ Նոյի որդիների և քրոջ՝ Նոյեմզարի գերեզմшնները։

Գերեզմшնն իրենից ներկայացնում էր մատուռ, որը նախկին եկեղեցու մաս է կազմել։ Նախկինում այդ մատուռը եղել է գոյություն ունեցած եկեղեցու ներքին հարկում։ Մատուռ մտնելու համար մի քանի աստիճան պետք էր իջնել ներքև։ Ներքին տեսքը գրեթե շրջանաձև էր ու թաղածածկ, որը պահում էր կենտրոնում գտնվող քարե սյունը։ Հենց այդ սյան տակ գտնվել է Նոյի шճյnւնը։ Գերեզմшնnցը ուխտատեղի և սրբավայր էր ոչ միայն հայերի համար, այլ նաև մուսուլմանների (ըստ Ղուրանի՝ Նոյը մեծագույն մարգարեներից մեկն է)։ Տոն օրերին հայերն այցելել են մատուռ, զոհեր են մատուցել և մանր քարեր են ամրացրել մատուռի կամարներին, որոնք, ըստ հավատալիքների, եթե կպնեին ու չընկնեին կամարներից, ապա իրենց ցանկություններն ու խնդրանքները կկատարվեին։

Ներկայիս տեսքը դամբարանը ստացել է 2006 թվականին՝ տեղական իշխանությունների որոշմամբ։ Դամբարшնը կազմված է նախկին մատուռի ներքնահարկի մնացորդներից։ Դամբարան կրկին աստիճաններով են իջնում։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Լուսանկարում`

Նոյի դամբարանի ներկայիս տեսքը։

Դիտվել է՝ 4822

Մեկնաբանություններ