Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Վերադարձ «թղթե շերեփին»

Վերադարձ «թղթե շերեփին»
27.06.2023 | 20:21

ՀՅԴ-ն նախաձեռնել է 24-ժամյա նստացույց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի, նաև ԵՄ դեսպանատների առջև՝ պահանջելով այդ երկրներից քայլեր ձեռնարկել Արցախի փրկության համար։ Եվ ի՞նչ, այդքան տարիների փորձ ունեցող կուսակցությունը հավատում է, որ այդ երկրները շարժվում են մարդասիրական մղումներո՞վ և չգիտե՞ն, թե ինչ է կատարվում Արցախում։ Եթե՝ այո, ապա այն բացարձակապես ընդունելի չէ, քանի որ այդ երկրների դեսպանները, եթե այնուամենայնիվ արձագանքեն նստացույցի պահանջներին, ընդամենը ցույց կտան Հայաստանի վարչապետ կոչեցյալի Արցախն ուրանալու մասին հայտարարությունը։ Եթե ՀՅԴ կուսակցությունը հավատում է միջազգային կառույցների մարդասիրությանը, ապա մնացել է 19-րդ դարի «թղթե շերեփի» հույսին։

Ավելի հավանական է թվում, որ նստացույցն արվում է մի բան անելու համար ընդամենը, որ հանկարծ չասեն՝ բա ու՞ր է ՀՅԴ-ն։ Փոխանակ ապստամբելու դավաճան իշխանության դեմ, որի պատճառով էլ առաջացել է արցախյան ճգնաժամը, նորից հայացքներս ուղղում ենք դեպի օտարները։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ