Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ինչու՞ հենց Ստամբուլում

Ինչու՞  հենց Ստամբուլում
10.06.2023 | 08:14

Մեծ է հավանականությունը, որ ԵՊՀ-ն դառնա Ստամբուլի համալսարանի Էրիվանի մասնաճյուղը և կրի, ենթադրենք՝ Մեհմեդ 2-րդի անունը:

ՈՒրեմն, ԵՊՀ-ն ազդարարում է, որ դասախոսների համար հնարավորություն է ընձեռվել վերապատրաստվել Ստամբուլում:

Ընդ որում, ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ «բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը»:

Իսկ ինչու՞ հենց Ստամբուլում և ինչու՞ պետք է «հրավիրող կողմը» հոգա ԵՊՀ-ի դասախոսների ծախսերը:

Նպատակը թափանցիկ է՝ Հայաստանում բացվելու է ևս մեկ «5-րդ շարասյուն»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4592

Մեկնաբանություններ