«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Իրական փաստերն անտեսելով Շիրակի մարզի քննիչները և դատախազները «գործ են սարքում» իմ դեմ (մաս 2)

Իրական փաստերն անտեսելով Շիրակի մարզի քննիչները և դատախազները «գործ են սարքում» իմ դեմ  (մաս 2)
08.06.2023 | 10:34

Ինչպես գիտեք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի անմիջական հրահանգով իմ դեմ քրեական գործ է հարուցվել և ինձ մեղադրում են Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին ԻԲՐ վիրավորելու համար... Արդեն անդրադարձել եմ այդ գործի պրիմիտիվ շինծու լինելու, միակողմանի քննելու, առերեսումներ չկատարելու փաստին, քանի որ իրավապահները և դատավոր Լիլիթը ՎԱԽԵՆՈՒՄ են ինձանից՝ հասկանալով, որ առերեսման դեպքում շատ անհարմար բաներ կարող են տեղի ունենալ բողոքաբեր անգրագետ և գրագող դատավորի համար:

Անցյալ գրառումներում արդեն անդրադարձել եմ գրագողության ցայտուն օրինակներին, ինչպես նաև այն փաստին, որ Շիրակի մարզի դատախազնաքննչական տանդեմը բացահայտ անտեսում է այն փաստը, որ ես այդ դատավորի գրագողության և անգրագիտության մասին գրառումներն արել եմ 2019 թ-ի մայիսից, այլ ոչ թե 2023 թ-ի մարտի 29-ին՝ ինչպես դա մանիպուլյատիվ և կեղծ թեզերի միջոցով փորձում են անել դատավոր Լիլիթը և նրան պաշտպանող քննիչ-դատախազները, որոնց համար, ինչպես հասկանում եմ, «շաբաթն ուրբաթից շուտ է գալիս»:

Դատավոր Լիլիթ Խաչատրյանը իր ցուցմունքում շարունակելով իր մանիպուլյատիվ դատողություններն ուղղակի զավեշտալի մտքեր է արտահայտում: Այսպես, սույն տիկինը հայտարարել է, որ «գերծանրաբեռնվածության պատճառով անխուսափելի են վրիպակները.... և այս գործով կողմերից որևէ մեկը չի դիմել դատարան վճռի վրիպակն ուղղելու համար»:

Սա բացահայտ կեղծիք է և սուտ:

ՇԴ/1502/02/18 գործով դատավոր Լիլիթ Խաչատրյանը բացի հիմնական վճիռից ԵՐԿՈՒ լրացուցիչ որոշումներ է կայացրել՝ մեկը՝ 2018 թ-ի հոկտեմբերի 17-ին, մյուսը՝ 2018 թ-ի նոյեմբերի 19-ին, քանի որ նրա վճիռում առկա կոպտագույն բովանդակային սխալները և փնթիության հետևանքով բացթողումները և՛ խնդիրներ էին ստեղծւմ գործի ելքի, և՛ հայցվորի ֆինանսական պահանջների պահով:

ՈՒ այդ ամենն ուղղելու համար դատավոր Լիլիթն այն իրականցրել է «վրիպակների ուղղում» անվան տակ: Հետաքրքիր է, ու՞մ համար է Լիլիթ Խաչատրյանն այս ամենը հորինել:

Ի դեպ, ցուցմունքում դատավոր Լիլիթը բացարձակ չի անդրադարձել այն փաստին, որ ես նրան ստախոս եմ անվանել, քանի որ դա շատ մեծ խնդիրներ է ստեղծելու իր համար: Դատավոր Լիլիթի ստախոսությունը կայանում է նրանում, որ նա իմ կողմից իրեն ինքնաբացարակ ներկայացնելու ժամանակ, հենց դատական նիստին, բացահայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել, որը բացահայտվում է ԶԼՄ-ներում հրապարակած ձայնագրությունով և որը կրկին դատախազաքննչական տանդեմը փորձում է «չտեսնել»:

Իմ դեմ այս այլանդակ և ցինիկ «գործ սարքելու» համար պատասխան են տալու բոլորը:

Շարունակելով իր զարմանահրաշ մտքերը դատավոր Լիլիթն ասում է, որ ես կողմ չեմ հանդիսացել, բայց իր մասնագիտական գործունեության կապակցությամբ հրապարակումներ եմ արել:

Այո՛, կողմ չեմ հանդիսացել այդ գործով, բայց, նախ՝ չգիտես ինչպե՛ս և ինչու՛ իր կողմից 2018 թ-ի սեպտեմբերի 24-ին կայացրած վճիռի 21-րդ էջում կարդում եմ իմ անուն-ազգանունը, որը տառացիորեն արտատպված է դատավոր Հովհաննես Ղազարյանի կողմից 2018 թ-ի հուլիսի 26-ին կայացված վճիռի 24-րդ էջից:

Երկրորը՝ այդ վճիռը բաց հասանելիություն ունի համապատասխան կայքում և ո՛վ ցանկանում է, կարող է մտնել և այն ընթերցել:

Երրորդը՝ ես ուսումնասիրել եմ այդ դատավորի գործունեությունը, քանի որ նա պետք է քններ ինձ վերաբերող երկու գործ և որպես ՀՀ քաղաքացի ես ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ հասկանալու և իմանալու, թե այդ գործերը քննող դատավորն ո՛վ է և արդյոք կոմպետե՞նտ է իր գործում:

Հիմա հասկանալի է, թե այսքան ստերից և մանիպուլյացիաներից հետո ինչու են այս գործը վերահսկող դատախազ Արեգ Խաչատրյանը և քննիչը դեմ, որ կազմակերպվի իմ և դատավորի առերեսումը:

Շիրակի մարզի դատախազ Չիչոյան Արմե՛ն, կարգի հրավիրր տեղակալիդ ու շատ արագ կազմակերպի իմ առերեսումները դատավոր Լիլիթի և ԲԴԽ նախագահ Անդրեասյանի հետ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ. ՈՒ այսպիսի պրիմիտիվ մեթոդներով դատախազաքննչական մարմինը գործ է սարքում իմ դեմ:

Դիտվել է՝ 6022

Մեկնաբանություններ