(սկիզբը` այստեղ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլի ու նիկոլենց պետական դավաճանության արդյունքում Ադրբեջանին հանձնված Քաշաթաղում (Լաչինում) մայիսի 28-ին հայտարարել է.
Ալիևն այսպիսով, Նիկոլի հետ հանցավոր համաձայնությամբ, մեկ անգամ ևս հաստատել է, որ ոչ միայն մերժում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, այլև անտեսում, որ «խաղաղության պայմանագիր» կոչվածը նույնիսկ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կնքելու պարագայում, Արցախը չի կարող ու չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ չհանդիսացող ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում երբեք էլ չի եղել, Արցախի ինքնորոշմամբ, Անկախության հռչակագրով Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի խախտվել:
Ավելորդ չենք համարում հիշեցնել Ալիևի մայիսի 28-ի հայտարարությունից այլ դրվագներ ևս.
Ընդգծենք, որ Նիկոլը «խաղաղության պայմանագիր» ստորագրելով և Արցախի Հանրապետությունը (իր և իր «բարեկիրթ» եղբայր Ալիևի ձևակերպմամբ՝ Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի տարածք ճանաչելով, Ալիևին հնարավորություն է ընձեռելու հարկադրանքի միջոցով հասնել իր վերոնշյալ հայտարարությունում նշված ու չնշված նպատակներին, ընդ որում, շատ կարճ ժամանակաընթացքում, եթե ՌԴ-ն իր խաղաղապահ զորախումբը հիշյալ պայմանագրի ստորագրման հետևանքով ստիպված հեռացնի Արցախից:
Փոխանակ վերոնշյալ հայտարարությամբ տրված հնարավորությունից օգտվելու և հայտարարելու, որ Հայաստանը Ալիևի հրապարակած պայմաններով «խաղաղության պայմանագրի» ստորագրումն այլևս Արցախի բնակչության գոյության համար ցեղասպանության վտանգ, ինչպես և Հայաստանի ազգային անվտանգության հանդեպ սպառնալիք ներկայացնող, հետևաբար և անհնար է համարում (եթե մի պահ նույնիսկ պատկերացնենք, թե Նիկոլը տվյալ քայլին գնում է ոչ թե Ալիևի հետ իր հանցավոր համաձայնությամբ, այլ արտաքին ճնշմամբ), Նիկոլը վերահաստատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:
Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ Նիկոլը, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն Հայաստանի և Ադրբեջանի պատրաստ լինելու մասին ևս մեկ անգամ հայտարարել է «Ազգային ժողով» կոչվածում երեկ՝ մայիսի 29-ին, խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում:
Ալիևը վերոնշյալ հայտարարությունում իր պայմանների, պահանջների մասին ամեն ինչ շատ պարզ ու հստակ է ասել, սպառնալիք պարունակող ակնարկները նույնպես բավական թափանցիկ են, և այդ ամենը հասկանալի չէ միայն ոչխարներին: Այնուհանդերձ, ըստ Նիկոլի, մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի արած մի շարք հայտարարություններ հասկանալի չեն, ճշգրտման կարիք կա:
«Առնվազն հասկանալի չեն այս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ,- իր նույն ելույթում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:- Ես կարծում եմ, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշ հայտարարություններ, Նիկոլը հավելել է, որ Երևանը սկսել է կասկածել մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու Բաքվի մտադրություններին։
Ի՞նչ է՝ մանկուրտ կամ դեբի՞լ է Նիկոլը, թե հայ ժողովրդին է մանկուրտի կամ դեբիլի տեղ դնում… Դե, իհարկե՛, վերջինը: Ինքը, իր ՔՊ-ական իշխանությունն այդ նո՞ր են սկսել կասկածել… Միայն հիմա՞ է, որ պետք է սկսեին կասկածել, ավելի ճիշտ, պարտավոր էին կասկածել, որ Ալիևն այն ղեկավարը չէ, և Ադրբեջանն այն պետությունը չէ, որ պահպանում է ձեռք բերված պայմանավորվածությունները…
Այսպիսով հերթական անգամ փաստվում է Նիկոլի հրեշավոր կեղծավորությունը, այն նույն Նիկոլի, որն անցյալ ամիս մեկ այլ առիթով միանշանակ վստահություն է հայտնել Ադրբեջանի պահվածքի և գործունեության ուխտադրուժ լինելու, այդ հարցում հակառակի վերաբերյալ իրենց հույս չունենալու, Ադրբեջանի ուխտադրուժ պահվածքի և գործունեության՝ իրենց կողմից կանխատեսված լինելու մասին:
«Էն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, կարծում եմ, էդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա,- «Ազգային ժողով» կոչվածում ս. թ. ապրիլի 12-ին կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլը:-Բայց մենք չէինք էլ կարող հույս ունենալ հակառակի, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է…»:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ