Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Եթե մնան

Եթե մնան
06.05.2023 | 22:04

Հինգ տարի առաջ ժողովրդին ասում էին՝ վատ ես ապրում, քանի որ քո միլիարդները թալանել են, հեսա կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, ու լավ ես ապրելու։

Հիմա ժողովրդին ասում են՝ վատ ես ապրում, քանի որ փողը Արցախ ա գնում, ուստի Արցախը տանք, որ լավ ապրես։

Եթե մնան, 5 տարի հետո ժողովրդին ասելու են՝ Սյունիքն ու Վայոց Ձորը պաշտպանելու համար էսքան միջոց ենք ծախսում, դրա համար էլ վատ ես ապրում:

Մենուա Սողոմոնյան

Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ