38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչպե՞ս պետք է հայը պատասխանի թուրքին

Ինչպե՞ս պետք է հայը պատասխանի թուրքին
21.04.2023 | 20:11

Ես խոնարհվում եմ հայի պատմության առջև, այն մեծ ուսուցչի, որի նմանը չի ունեցել և ոչ մի ազգ: Եվ ատում եմ ՝ ամբողջ հոգով ատում նրանց, ովքեր կեղծում են, համարում սովորական կամ պարզապես չեն մատուցում այդ իմաստուն ուսուցչին` Հայ Պատմությանը այնպես ինչպես իրականում նա կա՝ շքեղ ու զարմանալի իմաստուն: Ձեզ միշտ կմատուցեն դավաճանների ու տկարամիտ վախկոտների, ստախոս սրիկաների զազրելի պատմությունը, բայց խնամքով կթաքցնեն նրանց կողքին կանգնած հպարտ, իմաստուն և անզուգական խիզախ հայերին, որոնք փրկել են հայրենիքը և ապրեցրել: Նրանք ազնվական էին հոգով և գործով, որոնք ճակատագրի հեգնանքով ապրել են տկարամիտ ղեկավարների օրոք:

250 տարի առաջ էր՝ թուրքը նույնքան լկտի էր և դավաճանության, այլ ոչ իր քաջության շնորհիվ հաղթող, ինչպես այսօր:

Շուշիի խան կոչվող Փանահը, այո՛, նա որով այսօր Ալիևը և՛ պարծենում է, և՛ բնորոշում հայերին` օրինակ բերելով Փանահին կամավոր ստրկացած Շահնազարին և Միրզաբեկին:

Նույն Փանահը հենվելով վերը նշված դավաճանների ու նրանց կողմից մասնատված Արցախի բանակի անզորության վրա կապիտուլյացիայի թուղթ է գրում Արցախի մելիքներին:

1755 թ. մելիքներից երեքն իրենց փոքրաթիվ ուժերով գտնվում էին Գյուլիստանի բերդում: Ներս է մտնում խանի բանագնացը և մոտենալով մելիքներից ավագին` Մելիք Յուսուբին, դեմքի արհամարհական արտահայտությամբ կարդում խանի հրամանը:

«Հպատակվե՛ք Ինձ , զորքը ցրեք, ապրեք որպես խաղաղ հպատակներ իմ սրի տակ և կյանք կունենաք, այլապես արյան մեջ կխեղդվեք և՛ դուք, և՛ ձեր ժողովուրդը»:

Եվ մինչ ծերունի Մելիքը աչքերով փնտրում էր ներկաների հայացքները՝ ի՞նչ պատասխան տա, տեղից վեր թռավ նրա որդին՝ երիտասարդ Բեգլարը՝ ապագա Մելիք Բեգլար II-ը:

- Կա՛ց Հայր,- գոչեց նա,- քո օրերն անցել են, քո սուրը պատասխան շատ է տվել: Այժմ իմն է հերթը:

Երիտասարդ 20 տարեկան Բեգլարը, սաստիկ հպարտ ու դյուրաբորբոք, զարմանալի իմաստուն ու հանդուգն: Նա իր սուրը բռնելով խանի պատգամաբերի գլխի վրա, ստիպեց նրան կուլ տալ բերած հրամանագիրը։

Երբ խեղճացած պատգամաբերը սարսափելով կուլ տվեց թղթի վերջին պատառը, երիտասարդը ասաց նրան.

-Հիմա գնա՛, ինչ-որ կերար այստեղ, նրա արտադրությունը... կլինի Փանահ-խանի պատասխանը:

Բեգլարը, մեր ջահել, հպարտ, հայրենասեր ու խիզախ Բեգլարը, խիզախների իր զորքով, հնարամիտ մարտավարությամբ, ջարդեց Փանահի վիթխարի բանակը, թուրքերի լեշերը փռելով Գյուլիստանից մինչև Շուշի և 7 տարի թույլ չտվեց Փանահին Շուշիից քիթը դուրս հանել, մինչև որ շունը սատկեց:

Մեր մոռացված հերոսներին, մեր փառավոր պատմությունն իր իմաստուն խոսքերով ու մեծազոր հերոսներով, ահա սա՛ պետք է դասավանդենք, ոգեկոչենք, ուսուցանենք մեր զինվորին և կանգնեցնենք արձաններ որպես խորհրդանիշ:

Արմեն ԵՐԱՆՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5298

Մեկնաբանություններ