38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ալեքսանդրապոլի պայմանագրի պատմությունը, և բրիտանացի գնդապետ Սթոքսի դերակատարումը

Ալեքսանդրապոլի պայմանագրի պատմությունը, և բրիտանացի գնդապետ Սթոքսի դերակատարումը
08.04.2023 | 10:17

Այսօր Հայաստանում քչերն են սիրում հիշել 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Հայաստանի և Թուրքիայի միջև պատերազմի ավարտի պայմանագիրը ստորագրվեց դեռևս չճանաչված քեմալական Թուրքիայի կառավարության և Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարումից արդեն հրաժարական տված դաշնակցական կառավարության միջև։

Երբ 1920-ին հայ-թուրքական պատերազմը եռում էր, Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փորձեց համոզել Հայաստանի իշխանություններին հրաժարվել դեպի Արևմուտք ուղղվածությունը և դադարեցնել պատերազմը։ Գնդապետ Սթոքսի ջանքերով հայ-ռուսական պայմանագրերը ձախողվեցին, իսկ պատերազմում մեր վիճակն օրեցօր վատթարացավ։ Իհարկե, դա տեղի ունեցավ գնդապետ Սթոքսի «փայլուն» խորհրդով, հենց գնդապետ Սթոքսը համոզեց Հայաստանի իշխանություններին, որ ավելի լավ է հաշտություն կնքել Թուրքիայի հետ՝ տարածքներ զիջելով, քան անցնել Ռուսաստանի տիրապետության տակ, և այդպես կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Հայաստանի կողմից՝ դեռ ուժի մեջ չմտած այս փաստաթղթի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ վեճերը հանգեցրել են նրան, որ շատերը նախընտրում են այդ մասին ընդհանրապես լռել։ Այս պայմանագրով, եթե հայերը Կարսն ու Սուրմալուն օրինական կերպով չէին հանձնել, ապա համարել էին թուրքական տարածքներ, իսկ Հայաստանը սահմանել էին որպես Անկարայի պրոտեկտորատ: Հա, ի դեպ, 1924 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին միակն էր, ով ճանաչեց Հայաստանի իշխանությունների սխալները և այդ մասին գրեց իր գրքում. «Իրականությունը ցույց տվեց, որ Հայաստանը արևմուտքում դաշնակիցներ չունի, որ իրական դաշնակիցը Ռուսաստանն է, և միայն Ռուսաստանի շնորհիվ է, որ «Հայաստանի Հանրապետություն» անվանումն այսօր չի ջնջվել աշխարհագրական քարտեզներից»։

100 տարի անց, նույն պատմությունը կրկնվում է: Բրիտանացիք, հայտնի ուժերի ջանքերով, կրկին կտրում են մեզ, մեր միակ և բնական դաշնակից Ռուսաստանից, և տանում են դեպի նոր կորուստներ ու պետականության կործանում: Օրվա կառավարիչները, սովորել են առանց պատերազմի ու հանուն խաղաղության տարածքներ հանձնել թշնամուն, ընդունեք, որ սա նոր մոտեցում է:

Աշխարհը փոխվել է, մարդիկ՝ նույնպես. միայն Բրիտանիան չի փոխվել. իսկ մենք, մնացել ենք նույնը՝ միամիտ, և ստերին հավատացող ժողովուրդ:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. Կյանքն ավելի հաճախ արդարների հանդեպ է անարդար գտնվում...

Դիտվել է՝ 3587

Մեկնաբանություններ