«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Նա Ազգային Ժողովը դարձրեց կենդանաբանական այգի

Նա Ազգային Ժողովը դարձրեց կենդանաբանական այգի
06.04.2023 | 10:20

Ըստ լեգենդի՝ Ինցիտատուսն եղել է Կալիգուլայի սիրելի ձին: Ձիուն նա դարձրել է սենատոր:

Սամոդուռը Կալիգուլային տվեց անցավ:
Նա Ազգային Ժողովը դարձրեց կենդանաբանական այգի:
Երեկվա (4 ապրիլի- irates.am) խայտառակության գլխավոր դերակատարներն էին.
Արթուր Հովհաննիսյան. Ա1+ և Parat.tv ընկերությունների նախկին ժուռնալիստ: Մարիխուանայի համար ձերբակալված անձ:
Սերգեյ Բագրատյան. ԲՀԿ նախկին աշխուժակ (տասովչիկ, ակտիվիստ): Գագիկ Ծառուկյանին ղազագիր գրած պատգամավորներից: Խոշոր սեփականատեր է: Ըստ հավաստի տեղեկությունների՝ «Հայաստան» դաշինքի ընդդիմադիր պատգամավորներից մեկի հետ հանդիսանում է նաև ՀԷԿ-ի համասեփականատեր:
Վահագն Ալեքսանյան. ԲՀԿ նախկին աշխուժակ (տասովչիկ, ակտիվիստ): Նախկինում աշխատել է հոթելներում: Աչքի է ընկել ՖԲ և սոցիալական ցանցերում Ալեն Սիմոնյանի հասցեին հայհոյանքներ գրելով: Հայտնի է քոռ խոզ մականունով (դատի էր տվել քաղաքացուն նրա համար, որ իրեն խոզ են անվանել):
Գևորգ Պապոյան. Հանրապետական կուսակցության նախկին անդամ: 2018 թվականի կլոունադայից հետո հայտարարեց, որ Հանրապետականին անդամագրվելը կրել է ֆիկտիվ բնույթ: Բանակում ծառայած չէ:
Ռուստամ Բաքոյան. նախկինում աչքի է ընկել կանանց նկատմամբ բռնություններ իրականացնելով: Մի շարք կոռուպցիոն սկանդալների հեղինակ է: 2004 թվին զորակոչվել է բանակ և նույն թվականին զորացրվել է՝ առողջական խնդիրների (լողանալու ժամանակ գլուխը ջուր է քաշում) բերումով:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Նիկոլ Փաշինյան դու և քո խուլիգանախումբը կանգնելու եք դատարանի առաջ:

Դիտվել է՝ 4510

Մեկնաբանություններ