«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Մարդկանց միավորելու կամ պառակտելու գործում ժամանակակից տեխնոլոգիաներն անփոխարինելի են

Մարդկանց միավորելու կամ պառակտելու գործում ժամանակակից տեխնոլոգիաներն անփոխարինելի են
15.02.2023 | 07:38

Մարդկության պատմության մեջ մեծ փոփոխությունները միշտ կապված են եղել նոր հզորությունների ու ուժերի ասպարեզ իջնելու հետ՝ լինեն դրանք մարդկանց նոր միություններ, նոր զինատեսակներ, նոր տեխնոլոգիաներ, թե նոր գաղափարախոսություններ կամ էլ դրանց կոմբինացիան։


Յուրաքանչյուր նոր հզորության կամ ուժի երևան գալը խախտում է ուժերի հին դասավորությունն ու բալանսը և ստեղծում տուրբուլենտ անհավասարակշիռ վիճակներ, որոնց մասշտաբը կախված է լինում նոր ուժերի իրական հզորությունից, իսկ նպատակը մնում է նույնը՝ հաղթել և գրավել արևի տակ հնարավորինս ավելի շահավետ տեղ։
Նման տուրբուլենտ վիճակը շարունակվում է այնքան, մինչև իրական ուժերից ամեն մեկը, իր հզորությանը համապատասխան, հասնելով հաղթանակի կամ պարտվելով, ունենա ձեռքբերումներ կամ կորուստներ, որից հետո աստիճանաբար կհաստատվի նոր, հարաբերականորեն հավասարակշիռ վիճակ։


Մեր ժամանակներում նման փոփոխությունները գլոբալ են նոր գլոբալ հզորությունների ասպարեզ գալով, որոնք կտրուկ կերպով փոխում են համաշխարհային հզորությունների, ուժերի ու հարստությունների, ինչպես նաև սպառնալիքների ու ռիսկերի արևմտակենտրոն դասավորությունը։
Եթե նախկինում ժողովրդական մասսաները շատ հազվադեպ են ինքնաբուխ պոռթկումներով մասնակցել աշխարհի կառավարման գործերին, քանի որ նման գործերը մեծամասամբ կառավարվում են էլիտաների մակարդակով, իսկ հասարակ մարդիկ պարզապես թնդանոթի մսի մակարդակից այդ հարցերում ավելի վեր չեն բարձրանում, ապա նոր ժամանակներում կոմունիկացիոն և ինֆորմացիոն նոր միջոցներն ու տեխնոլոգիաները սկզբունքորեն փոխում են հարցի դրվածքը։


Էլիտաների միջև տեղի ունեցող հավերժական պայքարում միշտ շատ կարևոր է եղել մարդկանց ուժերի ու հնարավորությունների նպատակային միավորումը՝ ավելի մեծ հզորությամբ հանդես գալու համար։
Նշված գլոբալ պայքարում նույնքան, եթե ոչ ավելի, կարևոր են մարդկանց պառակտելու միջոցներն ու տեխնոլոգիաները։
Ե՛վ մարդկանց ուժերը միավորելու, և՛ նրանց պառակտելու գործում ժամանակակից կոմունիկացիոն միջոցներն ու դրանց վրա հիմնված ինֆորմացիոն տեխնոլոգիաները պարզապես անփոխարինելի են և աշխարհաքաղաքական պայքարում իրենց հզորությամբ համաչափելի են ատոմային ու հրթիռային տեխնոլոգիաների հետ։


Իսկ կոմունիկացիոն և ինֆորմացիոն տեխնոլոգիաների թիկունքում կանգնած է կիսահաղորդչային չիպերի արտադրությունը՝ սպասարկող գիտությամբ ու զանազան տեխնոլոգիաներով, որոնք հիմնականում Արևմուտքի սեփականությունն են։


(Շարունակելի)
Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 12029

Մեկնաբանություններ