2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«Դեմոկրատիան» նույնացվում է «ԴԵՄՈՆկրատիայի» հետ

«Դեմոկրատիան» նույնացվում է «ԴԵՄՈՆկրատիայի» հետ
16.01.2023 | 07:29

Դեմոկրատիայի առնչությամբ մարդկությունն ընտրություն է արել ոչ թե լավի ու վատի, այլ վատի ու վատագույնի միջև։ Արդարացի ու ներկայացուցչական ընտրությունները ամուր պետության հիմքն են, սակայն արդի պատկերացումները դեմոկրատիայի առնչությամբ ընդհանուր եզրեր անգամ չունեն վերջինիս ակունքների հետ։

Զուտ բառարանաբանության հարթությամբ «դեմոկրատիան» թարգմանվում է «ժողովրդավարություն», սակայն պատմականորեն ժողովուրդը կազմված էր միայն «դեմոսից» որը, ի տարբերություն օխլոսի, օժտված էր ընտրելու իրավունքով։ Պատահական չէ, որ դեմոկրատիայի արդի պատկերացումներից օգտվող, ինչ-որ տեղ նաև չարաշահող գործիչները սևացնում են «վտանգավոր» էլիտան, պատահական չէ նաև, որ ներկայիս պատկերացումների համատեքստում «դեմոկրատիան» առավելապես նույնացվում է «ԴԵՄՈՆկրատիայի» հետ։
Կարճ՝ ժամանակակից դեմոկրատիան վերածվել է սոսկ ապօրինի շահերի հուսալի պաշտպանության օրինականացված գործիքի, ինչով էլ թելադրված է նաև միջազգային հարթությամբ ներկայիս բարբարոսությունների նկատմամբ ամենաթողությունը և մարդու իրավունքների խախտումների նկատմամբ բացահայտ ընտրանքային վերաբերմունքը։


Հ.Գ. Ցավոք, շատ բան է արվում, որ Արցախը հենց այդ կեղծ դեմոնկրատիայի զոհերից հերթականը լինի. այս անգամ չի ստացվելու՝ հենց դեմոնկրատիայի ներքին ճաքերի շնորհիվ:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 12493

Մեկնաբանություններ