Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

«ՈՒ՞մ են պետք հերթապահ հանրահավաքները»

«ՈՒ՞մ են պետք հերթապահ հանրահավաքները»
08.11.2022 | 07:27

Իրենց ընդդիմություն համարող ուժերը ոչինչ չասող ու գրեթե նույնաբովանդակ ելույթներով ու քայլերթով ավարտվող հանրահավաքների փոխարեն, գուցե սկսեն այս իշխանությանը բազմածների նման լուրջ զբաղվել տաքսիստների «հավաքագրմամբ» ու նրանց հնարավորությունների օգտագործմա՞մբ:


Սրանք՝ այս պատուհասները լավ լվացել էին դրանց ուղեղները և լավ էլ օգտագործեցին հեղաշրջման ժամանակ, իսկ իշխանությունը բռնագրավելուց հետո անմիջապես անօրինական ներեցին կամ, ավելի ճիշտ, ջրեցին տաքսիստների ճանապարհային երթևեկության տուգանքները:
Մի մոռացեք, որ սրանք անմիջական շփումներ են ունենում տասնյակ հազարավոր ուղևորների հետ, թեկուզ՝ պարզունակ, սակայն նրանցից շատերի մակարդակին համապատասխան զրույցներ ու ագիտ-պրոպագանդիստական աշխատանք տանում, ինչն ավելի արդյունավետ է, քան ոչինչ չասող ու ոչնչի տանող պերմանենտ հանրահավաքները:
Սա՝ գուցե կիսալուրջ, իսկ հիմա՝ ավելի լուրջ:


Հանրահավաքում ելույթ ունեցողներից շատերին գիտենք, թե որ բառից հետո ինչ են ասելու, ինչ բովանդակությամբ, ինչ ինտոնացիայով, ինչ ոճով են ելույթ ունենալու և ինչ երթուղով են երթի տանելու:
Պետք է ասելիքը, խոսքը տանի արդյունքի, գործողության, քայլերի, այլապես՝ իմա՜ստը...
Լուրջ մտածել, խորհել է պետք: Մտածել, թե ինչ անել, որ այսքան զոհերից, տարածքային, բարոյական ու նյութական կորուստներից, պատվազրկվելուց և աշխարհով մեկ խայտառակվելուց եզրակացություն չանող ու իրավիճակը չընկալող քաղաքացին հիշի, որ ինքը հայ է, որ իր ննջասենյակի դռան մոտ կանգնած թուրքն արդեն շուտով քացով կբացի ու տիրոջ իրավունքով կմտնի անկողին, որ իր Հայրենիքը կորցնելուց հետո դառնալու է թուրքի նոքարը, ծառան և ոտքի կանգնի ու իրեն այդ օրը գցողներին «ոտնատակ» տա, հեռացնի իշխանությունից, վտարի և պատժի:
Նոր ասելիքով, գործողության ծրագրերով ու կոնկրետ առաջարկներով հանրահավաքներ է պետք անցկացնել, թե չէ ու՞մ են պետք նման հերթապահ հանրահավաքները:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 9300

Մեկնաբանություններ