Եկավ ամառը, սկսվեցին արձակուրդներն ուսումնական հաստատություններում, շատ շատերն արդեն կսկսեն մեկնել հանգստի, քաղաքական կյանքը, ինչպես միշտ, իր մասին կհիշեցնի պասիվ ու հիմնականում՝ ավելի անարձագանք: Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատված կմեկնի զբոսաշրջության, Հայաստանում էլ ավելի շատ կլինեն զբոսաշրջիկները և դա բնական է:
Այս իրավիճակում մեր ընդդիմադիր ուժերը պետք է ճիշտ հաշվարկներ, գործողություններ իրականացնեն, կոնկրետացնեն պայքարը և հաշվի առնեն «ամառային քաղաքական կյանքի» առանձնահատկությունները:
Բարդ կլինի, համախոհ զանգված ապահովելն ավելի դժվար կդառնա. սրանով էին պայմանավորված նաև այս իշխանության առանձին պաշտոնյաների և ԱԺ-ում «ինքնագլդորով» զբաղվածների ակտիվության «ամառային սրացումները», լկտի հոխորտանքներն ու ոստիկանական աննախադեպ անօրինականությունները:
Ռոբերտ Մելքոնյան