38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Արցախն այսօր ունի աջակցության, ներդրումների և ուշադրության կարիք». Արսեն Ջուլֆալակյան

«Արցախն այսօր ունի աջակցության, ներդրումների և ուշադրության կարիք». Արսեն Ջուլֆալակյան
31.05.2022 | 07:32

Անցած տարի՝ հուլիսին, պատերազմից հետո առաջին անգամ այցելեցի Արցախ:
Հոգեբանորեն անասելի բարդ էր:
Սակայն, Ստեփանակերտում ընդամենը մեկ ժամ գտնվելուց և մարդկանց հետ շփվելուց հետո, ամեն բան փոխվեց:
Տեղի մեր հայրենակիցների տրամադրությունը և պայքարելու վճռականությունն ուղղակի վարակիչ էր:


Սկսեցի մտածել, թե, այցերից բացի, ինչպես օգտակար լինեմ Արցախին:
Որոշեցինք կառուցել բնակիչների համար բացօթյա մարզահրապարակներ:
Արդեն 2021թ. հոկտեմբերին առաջինը պատրաստ էր, և տեղադրեցինք Ստեփանակերտի Արցախ թաղամասում:
Բացման ժամանակ խոստացա, որ մոտ ապագայում կկազմակերպեմ ևս 2 նման հրապարակի կահավորում:
Երեկ արդեն այդ հրապարկների բացման արարողությանն էինք:
Տեղադրեցինք Մարտունի քաղաքում և Կարմիր Շուկա գյուղում: Վերջինում նախատեսվում է կառուցել նոր թաղամաս, ֆուտբոլի դաշտ, և այդ հրապարակը լրացնելու է ենթակառուցվածքը:


Ոգևորիչ և մոտիվացնող էր երեխաների ու բնակիչների վերաբերմունքը: Այդ ամենը տեսնելիս համոզվում ես, որ արված աշխատանքը ճիշտ է և պահանջված:
Առանձին պետք է շնորհակալություն հայտնեմ ընկերներին, ծանոթներին և մեր այն հայրենակիցներին, ովքեր ցանկություն հայտնեցին միանալ նախաձեռնությանը:
Այդպես հնարավոր դարձավ 3 հրապարակի կահավորումը մարզասարքերով:
Վստահեցնում եմ բոլորին, առավել, քան երբևէ, Արցախն այսօր ունի աջակցության, ներդրումների և ուշադրության կարիք: Այնտեղի մեր հայրենակիցներն էլ այդ ամենը շատ գնահատում են:
Այնպես որ, եկեք լինենք միասնական, չտրվենք տարբեր թափթփուկների արկածախնդրություններին և տեր կանգնենք մեր հայրենիքին:


Շնորհակալություն
Օհայոյի (Քլիվլենդ) Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցուն,
Լոս Անջելեսի MTM ֆուտբոլային ակումբին,
ըմբշամարտի աշխարհի չեմպիոն David Safaryan-ին,
բոլոր այն աջակիցներին, ովքեր ցանկացան մնալ անանուն,
սամբոյի աշխարհի չեմպիոն, Արցախի ԿԳՄՍ սպորտի հարցերով փոխնախարար Աշոտ Դանիելյանին:

Դիտվել է՝ 7081

Մեկնաբանություններ