Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ռուբեն Մելիքյան. Քաղաքական ուժերը կփորձեն գեներացնել հականիկոլական պայքարի ներուժը

Ռուբեն Մելիքյան. Քաղաքական ուժերը կփորձեն գեներացնել հականիկոլական պայքարի ներուժը
18.04.2022 | 07:33

«Հայրենիք» կուսակցությունը սկսեց «գետնի վրա» պայքարի շրջափուլը՝ հայտարարելով Ազատության հրապարակում մնալու մասին։

Հուսով եմ՝ օրերի մեջ «գետնի վրա» իրե՛նց պայքարը կմեկնարկեն մյուս ծանրակշիռ ընդդիմադիր ուժերը ևս։ Եթե ճիշտ եմ հասկանում՝ Հայաստանում ընթանալու է ապակենտրոն պայքար, որի ընթացքում քաղաքական ուժերը կփորձեն գեներացնել հականիկոլական պայքարի ներուժը, նախ, առանձին-առանձին, ապա, հուսով եմ, նաև միասնական ճակատով։

Ի՞նչ է պետք անել։

1) Պետք է ընտրել «գետնի վրա» պայքարի այս կամ այն ճանապարհը. կարծում եմ, տարբերակների լայն բազմազանություն է լինելու։

2) ՈՒմ արժանի եք համարում աջակցել՝ աջակցեք ինչով կարող եք, ում չեք վստահում, մի՛ խանգարեք։

3) Ոչ ոքի չե՞ք վստահում, դու՛ք ինքնակազմակերպվեք, «գետնի վրա» պայքարի ձե՛ր ուղին առաջարկեք հանրությանը։

4) Մի՛ մտեք «բա ո՞վ է ղեկավարելու Հայաստանը նիկոլից հետո» նիկոլական հիմար դիսկուրսի մեջ. եթե անգամ «պոլի փեդ» լինի, նիկոլից բազմապատիկ լավ է, քանզի ես դեռ չեմ տեսել դավաճան ու ստահակ «պոլի փեդ»:

Դիտվել է՝ 7800

Մեկնաբանություններ