ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ի հավաստումն Տիրոջ երկրորդ գալստյան

Ի հավաստումն Տիրոջ երկրորդ գալստյան
04.03.2022 | 11:36

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի Նրան, ՈՒմ Ես կուղարկեմ, Ինձ է ընդունում, եւ ով Ինձ է ընդունում, ընդունում է Նրան, Ով Ինձ ուղարկեց» (Հովհ.13;20):


Շատ մարդիկ այն համոզումն ունեն, թե իրենք կարող են Աստծուն ինչպես հարկն է ծառայել և պաշտել, եթե ըստ պատշաճի չհարգեն ու չընդունեն Նրա սպասավորներին՝ քահանաներին, ում Տերը ինքը կարգեց՝ որպես աստվածային շնորհների տնտեսներ և մատակարարներ:
Հոգևոր աստիճաններն ու աստիճանակարգը անցել են պատմական զարգացման իրենց ընթացքը և հաստատվել են որպես պատմական անհրաժեշտություն և Աստծո արքայության արտահայտություն Սուրբ Եկեղեցում: Դեռևս վաղ Եկեղեցու եպիսկոպոս Հակոբոս Տեառնեղբայրն ասում է. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, եւ նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եւ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եւ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակ. 5;14-15):


Բողոքականները հայտարարում են, թե իրենք բոլորն էլ քահանաներ և մարգարեներ են. սա անհեթեթություն է: Խաբված խաբեբաները՝ չարահնար աղանդավորները, մերժում են ընդհանրապես և՛ Եկեղեցին, և՛ հոգևորականությունը:


Աստծո քահանաներն են սուրբ ավազանից վերստին ծնունդ շնորհում մեղավոր մարդուն՝ նրան ազատելով մեղքի գերությունից և դարձնելով Երկնային Թագավորի Անմահ Արքայության ժառանգորդ: Քահանաներն են արձակում մարդու մեղքերը և նրան արժանացնում հաղորդվելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնին և Արյանը: Քահանաներն են քրիստոնյայի մարմինը վերջին հանգրվան ուղեկցում և շիրիմը կնքում՝ ի հավաստումն Տիրոջ երկրորդ գալստյան հանդեպ հանգուցյալի հավատի: Այսքան երախտիքների հանդեպ անշնորհակալ մարդը, որը չի հարգում Աստծո կողմից օծված հոգևորականին, իրավունք չունի քրիստոնյա կոչվելու: Շատ «սրտացավ» քրիստոնյաներ մտահոգություն են հայտնում քահանաների մեջ որոշակի վարքագծի շեղում որոնելով, սակայն դույզն-ինչ չեն մտահոգվում իրենց վարքագծի, սեփական մեղքերի համար, կարծես թե Աստված դատաստանի օրը նրանցից հաշիվ է պահանջելու ոչ թե իրենց, այլ քահանաների կյանքի և վարքի համար: Աչալուրջ լինենք և չարհամարհենք Աստծո սպասավորներին, քանզի նրանց պատվելով` մենք հենց Աստծուն ենք մեծարում, և արհամարհելով՝ Աստծուն ենք անարգում, ինչպես պատվիրում է Տերը Սիրաք իմաստունի բերանով. «Քո ամբողջ սրտով երկյո՛ւղ կրիր Տիրոջից եւ հարգի՛ր նրա քահանաներին: Քո ամբողջ ուժով սիրի՛ր Արարչիդ եւ նրա սպասավորներին մի՛ անտեսիր: Երկյո՛ւղ կրիր Տիրոջից եւ մեծարի՛ր քահանաներին: Ինչպես հրամայված է քեզ, տո՛ւր նրանց տուրքի մի մասը» (Սիրաք. 8;31-35):

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7833

Մեկնաբանություններ