Ամենօրյա ռեժիմով ցույցերի, ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում է իրականացվելու՝ տեղեկացրել է ԼՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:
«Հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը և փողոցում իրականացվող բողոքի գործողությունները՝ տեղեկացնում եմ, որ ամենօրյա ռեժիմով իրականացնելու ենք հավաքների, ցույցերի, այլ բողոքի ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում։ Ամեն ինչ արձանագրելու ենք», - ֆեյսբուքում գրել է Անի Սամսոնյանը: