«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Իշխան Սաղաթելյան. Մենք ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության

Իշխան Սաղաթելյան. Մենք ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության
21.02.2021 | 12:19

Այս եղանակային պայմաններում այս հանրահավաքին ձեր ներկայությամբ ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մենք չենք համակերպվել այս իրավիճակին, Ազատության հրապարակում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր դուք ապացուցեցիք, որ հայը կարող է ընկնել, կրկին վեր կենալ, իր առջև դնել նպատակներ, նոր երազանքներ և իրականացնել։ Արցախյան շարժումից 33 տարի անց այս պատմական օրը մենք պետք է հայ ժողովրդի պատմության մեջ բացենք նոր, լուսավոր էջ», - հայտարարեց Սաղաթելյանը։ Նա նշեց, թե ժողովուրդն այսօր «ապտակ է տվել» բոլոր նրանց, ովքեր ասում էին, թե շարժումը մարել է։

«Բոլորս միասին պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհով և որքան արագ պետք է հեռացնենք այս իշխանություններին։ Մենք ծանոթ ենք ձեր տրամադրություններին, տեսել ենք ձեր վճռականությունը, որը ևս մեկ անգամ այսօր փաստեցիք։ Մենք ունենք պատասխանատվություն ձեր և մեր երկրի առջև։ Մենք ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության։ Մենք միասին, ծրագրավորված, համառ, հետևողական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը և կառուցելու ենք մեր երազանքների հայրենիքը», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

Դիտվել է՝ 8252

Մեկնաբանություններ