Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Էդուարդ Շարմազանով. Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար

Էդուարդ Շարմազանով. Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար
12.02.2021 | 15:56

Վարչապետ ունենալու համար պետք է ունենալ իշխանություն, Հայաստանում այսօր ոչ իշխանություն կա, ոչ, առավել ևս, վարչապետ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, թե կա մարդ, որ սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ «Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ թիմով ապացուցել է, որ ինքն ի զորու չէ պաշտպանել ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգությունն, այլև՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի մնալը իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար», - ասաց ՀՀԿ խոսնակը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անգամ պատերազմի ավարտից հետո չի կարողացել ապահովել խաղաղություն։ ՀՀԿ խոսնակը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը եկել է, որ ազատվի արցախյան հաղթանակի ժառանգությունից։


«Նրանց համար Արցախը բեռ է, հայկական աշխարհն է բեռ, իրենք ի կատար են ածել Թուրքիայի պանթուրքիստական հարյուրամյա նպատակը՝ Մեղրիով, Սյունիքով ճանապարհ տալով թուրքին», - ասաց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ ժողովրդի մեջքը կոտրված է, շատերն ուզում են արտագաղթել, բայց հայրենիքը շենացնելու, Շուշին հայկական դարձնելու նպատակի առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից ազատվելը։


«Լինելու է ընդվզման ավելի հուժկու, համաժողովրդական ալիք, որովհետև այս իշխանությունն այլ տարբերակ հանրությանը չի թողել», - ասաց նա:

Դիտվել է՝ 4455

Մեկնաբանություններ