Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նիկոլ Փաշինյան. Ինչու հրաժարվեցին արտահերթ ընտրությունից

Նիկոլ Փաշինյան. Ինչու հրաժարվեցին արտահերթ ընտրությունից
10.02.2021 | 21:51

«Մեր մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություն չեն կրել։ Մենք քաղաքական դաշտին առաջարկել ենք օրակարգ և ի սկզբանե ասել ենք, որ այդ օրակարգի իրագործման համար առանցքային է խորհրդարանաան ուժերի դիրքորոշումը։ Եվ խորհրդարանական ուժերը մերժել են այդ առաջարկը, մենք ասել ենք, որ հաշվի առնելով այս հանգամանքը՝ շարունակում ենք նույնկերպ առաջնորդվել նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզով»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչու իշխող ուժը մտափոխվեց ու հետ կանգնեց արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից։
Փաշինյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության հետ հավաքվել են, վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ կայացրել են որոշում։

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա, որ մենք արտահերթ ընտրությունների առաջարկն անում էինք որպես, պայամանականորեն ասած, հանգուցալուծում։ Բայց մի շարք ուժեր խորհրդարանական ընտրությունների հանգամանքն առաջարկում էին օգտագործել որպես էսկալյացիա և ապակայունացնող գործոն։ Նաև հարցեր էին հնչում, քննարկվում էր դա, որ կառավարությունը չի վստահում Իմ քայլը խմբակցությանը։ Ամենատարբեր շահարկումներ էին տեղի ունենում։ Մենք արձանագրեցինք, որ կա ամուր խորհրդարանական մեծամասնություն, և մենք շարունակում ենք հրապարակված ճանապարհային քարտեզի իրագործումը»,- ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ հանրության և մնացած բոլոր կարծիքները, իհարկե, կլսեն։

Դիտվել է՝ 4443

Մեկնաբանություններ